Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոռ­բա­յու­թյու­նը հաղ­թեց հե­ղա­փո­խու­թյա­նը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

եղափոխության հիմնական հատկանիշն այն էր, որ այն հաղթանակ տարավ սահմանադրական կարգավորումների միջոցով։ Երբ Հանրապետության հրապարակում հավաքված էին տասնյակ հազարավոր մարդիկ, Նիկոլ Փաշինյանի մտքով չանցավ ինքնահռչակվել վարչապետ՝ նույնիսկ այն պարագայում, երբ մայիսի 1-ին խորհրդարանը չքվեարկեց նրա վարչապետության օգտին։

Հեղափոխությունը հաղթեց բացահայտ ճնշումների, բայց միանգամայն լեգալ գործիքների միջոցով, ինչի պատճառով նոր իշխանությոնը լեգիտիմացվեց մեր հասարակության ու միջազգային հանրության աչքերում՝ անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները։

Սակայն մեր հեղափոխությունն էլ չդիմացավ գայթակղությանն ու արդեն իշխանության կարգավիճակում տուրք տվեց սովորական զոռբայությանը ու շատերի խոսքում սովորական դարձան հակաիրավական, հակաքաղաքական եզրույթները։

Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում բաղձալի 80 տոկոսը «նվաճվեց» «ասֆալտին պառկեցնելու» ավտորիտար ու ռեպրեսիվ, հակաիրավական ու հակաքաղաքական կարգախոսների ուղեկցությամբ։ Նույն տրամաբանությունը գործեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ պետական մակարդակով «հակահեղափոխական» կամ «սև» հռչակվեցին բոլոր այն ուժերը, որոնք նոր ընդդիմություն ձևավորելու հայտ էին ներկայացրել։ Դատական ռեֆորմի ոչ պաշտոնական մեկնարկը վերջնականապես թաղեց թավշյա հեղափոխությունը։

Անբացատրելի, անմեկնելի է այն փաստը, երբ երկրի ղեկավարը դատական ռեֆորմի դրույթները հրապարակում է՝ դատարանների մուտքերի շրջափակման հրահանգ տալով։ Այդ պարագայում՝ ռեֆորմի բովանդակությունը, գեղեցիկ ելույթները կորցնում են իրենց նշանակությունը, քաղաքական ու բարոյական էֆեկտը։

Դեռ ամիսներ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ՍԴ որևէ անդամ (ներողություն՝ դատավոր) կարող է ինքնիրավչությամբ իրեն հռչակել Բարձր դատարանի նախագահ։ Սա նույնիսկ աղերս չունի դատական ռեֆորմի հետ, ու ավելի ճիշտ կլինի, որ իշխանություններն ընդհանրապես հրաժարվեն ֆորմալիստական մոտեցումներից ու հայտարարեն, որ ձգտում են տոտալ իշխանության՝ թքած ունենալով բանականության ու օրենսդրության վրա։

Օրինակ՝ կարելի է առանց ֆորմալ ընթացակարգերի միանգամից նշանակել ՍԴ ու ԲԴԽ նախագահներ՝ ասելով, որ հեղափոխության առանձնահատկությունն ու տված լեգիտիմությունն օրինականացնում են նման ինքնիրավչությունը։ Սա ավելի անկեղծ ու ընկալելի մոտեցում կլինի, քան ձևականորեն ժողովրդավարությանը տուրք տալը։

Կամ՝ ի՞նչ իմաստ ունի բյուջետային միջոցներ մսխել ու խորհրդարան ու կառավարություն պահել, եթե երկրում բոլոր հարցերը որոշում է վարչապետը՝ «միակ ճշմարիտի» ու «անսխալականի» չնահանջող դիրքերից։ ՍԴ պահել նույնպես պետք չէ, որովհետև դրա ընդամենը մեկ դատավորը՝ դեռ երդում չտված ու ոտքը դատարան չդրած, հայտարարում է կառույցի ղեկավար լինելու մասին։ Հայաստանում այլևս սահմանադրական կարգավորումները չեն գործում, ու ամբողջ երկիրն ապրում է մեկ մարդու քմահաճույքով։ Այս ամենից մի տեսակ դեժավյուի հոտ է փչում. իսկ պատկերն ամբողջացնելու համար Նիկոլ Փաշինյանին մնում է մի սովորական հորդոր քաղաքացիներին՝ պարտքով ապրելու կամ յոլա գնալու մասին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից