Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես եմ Արցախի բանակցային գործընթացի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, մինչև այդ նրանք տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվում. վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ դավադիր ուժեր կան, որոնք երկու պետությունների միջև փորձում են սեպ խրել, ասաց՝ ինքը և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել և ներկայացրել ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը. «Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեք. հանդիպել եմ և´ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հետաքրքրվել եմ՝ իմ ներկայացրած առաջարկների հետ կապված առարկություններ կա՞ն: Համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե համաձայն չեն: Պարզվել է՝ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ՝ ոնց եմ պատկերացնում՝ ինչ քայլերով պետք ա գնանք առաջ: Եթե էս մարդը սենյակից դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա: Ինքը գիտի 100 տոկոսով՝ ինչ ա կատարվում»:

Վարչապետն ասաց, որ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂ իշխանություններին. «Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք տեղյակ չեն եղել, բայց դրանից հետո իրենք գնում են, նույնիսկ անձամբ գրում են՝ էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը»:

Հարցին՝ իրենք ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, վարչապետն ասաց՝ ասացի, շատ կոնկրետացնելու կարիք կա՞:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձավ նաև ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, մասնավորապես, այն հարցին, թե արդյոք առաջիկայում հանրությունը սպասի՞ աղմկահարույց բացահայտումների: Նա նշեց, որ  քննիչ հանձնաժողովը ստեղծվում է մի նպատակով՝ պարզելու, թե արդյոք ՀՀ ԶՈՒ-ն պատշաճ ձևով պատրա՞ստ է եղել այդ զարգացումներին, այլ ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար. «Բայց եթե հընթացս պարզվի, որ ինչ-որ մեկը պատժելու ենթակա արարք է թույլ տվել, բնականաբար, կպատժվի, բայց մեր մեծագույն խնդիրն այն է՝ երաշխավորել, որ նույնպիսի իրավիճակ չկրկնվի»:

Հարցին՝ վարչապետը բազմիցս ասել է, որ հետախուզությունը գիտեր, որ լինելու հարձակում, հավանաբար այդ հարցը և՞ս կքննի հանձնաժողովը, Նիկոլ Փաշինյանն  ասաց. «Բոլոր հարցերը պետք է հանձնաժողովում վեր հանվեն: Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատն այդ առումով ամենահարմարն է, որ ընդդիմությունն էլ ներգրավված լինի»:

Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն