Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրաձոր գյուղը տուն առ տուն գույքագրել են․ որտեղ է գյուղը վերաբնակեցվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը վերաբնակեցվելու է Կապսի ջրամբարի կառուցման համար։ Այս մասին  ասաց Ջրաձոր համայնքի ղեկավար Գևորիկ Հովակյանը։

Նա հայտնեց, որ գյուղից ոչ հեռու կառուցվում է Կապսի ջրամբարը, և գյուղի մի զգալի հատվածը անցնելու է ջրի տակ։ Գյուղի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել, և նախատեսված է գյուղի դիմացի լեռան լանջին նոր Ջրաձոր գյուղ կառուցել, որը ներկայիս Ջրաձորից մեկ-երկու կմ է հեռու։

«Գյուղին հատկացնում են 40 հա տարածք, կառուցելու են դպրոց, հրապարակ, գերզմանոցների համար տեղ են հատկացնելու. այդ ամենը մտնում է 40 հա–ի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ գյուղի բնակիչները նաև ցորենի արտեր և մրգատու այգիներ ունեն, որոնք ևս ջրի տակ են մնալու, նրանց ևս փոխհատուցվելու է, տուն առ տուն գույքագրել են, և ոչ ոք չի տուժի։

«Գյուղի 92 տոկոսը համաձայն է, որ գյուղը տեղափոխեն»,– ասաց Ջրաձորի համայնքապետը, և նշեց, որ 2020 թվականին կսկսեն աշխատանքները։

Նա նաև նշեց, որ Ջրաձոր գյուղը շատ էր տուժել 1988թ–ի երկրաշարժից, և շատ տներ վթարային վիճակում են, միայն կոսմետիկ վերանորոգումներ են կատարել բնակիչները, քանի որ մի քանի տարի է՝ խոսակցություններ կան, որ ջրամբար է կառուցվելու, և գյուղը տեղափոխելու են։

«Կառուցվող գյուղն ավելի հարմար է իր դիրքով»,– ասաց նա։

Նշենք, որ այժմ Կապսի ջրամբարի  նախագծման աշխատանքներն ավարտվել են, ձմռանը կհայատարարվի շինարարական կազմակերպությունների մրցույթ։

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռ 1985թ-ին, սակայն 1993թ-ին դադարեցվել է, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել է ընդամենը 20 մետրի:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից  հայտնում են, որ ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 1-ին փուլում կառուցվելու է Կապսի ջրամբարի պատվարը՝ 55 մ բարձրությամբ և 25 մլն մ3 ծավալով։ Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների մանրամասն նախագծման, շինարարության և շին. տեխնիկական վերահսկողության ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 60,0 մլն եվրո, այդ թվում վարկ՝ 50,0 մլն եվրո:

2-րդ փուլում կառուցվելու է Ճնշումային խողովակաշարի, ոռոգման ներտնտեսային ցանցը, ներդրումային ծախսերը կազմում են 70,0 մլն Եվրո: Կապսի ջրամբարի կառուցման 1-ին փուլով նախատեսվում է ոռոգելի դարձնել 12325 հա հողատարածք, իսկ 2-րդ փուլով՝ 2200 հա:

Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 4 տարի:

Հիշեցնենք, նաև, որ Հայաստանում նախատեսված է 4 ջրամբար կառուցել՝ Վեդու, Եղվարդի, Մաստարայի և Կապսի։

Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԵրեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԼուկաշենկոն ասել է, որ Թրամփն առաջարկում է իրեն հանդիպել Ֆլորիդայում Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԲրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումը Միացյալ Նահանգներ Իրանի հետ հակամարտության ընթացքում Ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ նա հիվանդանոցում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանըԿենտրոնական Իսրայելը ենթարկվել է Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՄարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)