Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ ու սահմանադրական հանրաքվե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Աֆրիկայի ազատագրման միջազգային օր, Արգենտինա՝ Մայիսյան հեղափոխության օր, Հորդանան՝ Անկախության օր, Թուրքմենստան՝ Աշխաբադի օր, Ուկրաինա՝ Կիևի օր, գնչուներ՝ կաթոլիկների Սարի Կալիի մկրտության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1857-ծնվել է դերասանուհի Սիրանույշը։

1933-ծնվել է հայագետ, աղբյուրագետ և կովկասագետ Պարույր Մուրադյանը։

1935-ծնվել է ճարտարապետ Արծվին Մինասյանը։

1951-ծնվել է գրող և թարգմանիչ Վաչագան Սարգսյանը:

1968-տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի բացումը։

1968-ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։

2001- Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ վեց պետությունների նախագահների գագաթաժողովը:

2002- Մեկ տարի առաջ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ներսում տեղի ունեցած խմորումների հետևանքով կուսակցությունից հեռացված անդամները անցկացրել են Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության (ՀՆԿԿ) առաջին համագումարը:

2003- կայացել են խորհրդարանական ընտրություններ ու սահմանադրական հանրաքվե. քվեաթերթիկների լցոնման մասին ահազանգեր այս ըտրությունների ժամանակ գրեթե չեն եղել: Ամենատարածված ընտրախախտումը եղել է ընտրակաշառքը:

2007-Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է նոր ուղևորային համալիրը:

2018- ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:

-վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայական անձնակազմին ներկայացրել է գլխավոր շտաբի նոր պետին՝ Արտակ Դավթյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5493 մ.թ.ա.-համաձայն կրոնական պատկերացումների, սա աշխարհի արարման պայմանական օրն է, որից սկսվել է Ալեքսանդրիական ժամանակագրությունը։

1085-Ալֆոնսո 4-րդ Խիզախը մուսուլմաններից հետ է գրավել Տոլեդոն ։

1579-Իվան Ահեղը նամակ է ուղարկել Դոնի կազակներին։ Այս օրը համարվում է Դոնի կազակության հիմնադրման օր։

1659-Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը հրաժարական է տվել։

1787-Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ հավաքվել է սահմանադրական Կոնվետ, որպեսզի մշակի ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1829-Լոնդոնում կայացել է Մենդելսոնի «Առաջին սիմֆոնիայի» պրեմիերան։

1869-բացվել է Վիեննայի օպերայի շենքը։ 1889-ծնվել է ռուս և ամերիկացի ավիակոնստրուկտոր, գիտնական, գյուտարար, առաջին ռուսական ինքնաթիռների և ամերիկյան ուղղաթիռների կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին։

1892-ծնվել է հարավսլավ քաղաքական գործիչ, 1953 թվականից Հարավսլավիայի ղեկավար Իոսիպ Բրոզ Տիտոն։

1895-Օսկար Ուայլդը լոնդոնյան դատարանի կողմից դատապարտվել է երկու տարով՝ «անբարոյական վարմունքի» համար՝ կապ տղամարդու հետ։

1941-Լիվիա են մտել և ամրացել գերմանական զորքերը։

1946-հայտարարվել է Հորդանանի անկախությունը Անգլիայից։

1957-բացվել է ԽՍՀՄ-ի ամենամեծ հյուրանոցը ՝ «Ուկրաինան»։

1963-աֆրիկական երկրների՝ Ադիս-Աբեբայում կայացած 1-ին կոնֆերանսում ստեղծվել է «Աֆրիկական միություն» կազմակերպությունը։

1979-Չիկագոյում վթարի է ենթարկվել ԴՍ10-ը, զոհվել է 273 մարդ: Սա այն ժամանակվա համար ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր աղետն էր։

2002-Թայվանի նեղուցի շրջանում վթարվել է Բոինգ-747 ինքնաթիռը, զոհվել է 225 մարդ:

2005-Ստամբուլում կայացած եզրափակիչ խաղում «Լիվերպուլը» 5-րդ անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների գավաթակիր։

2014-մահացել է լեհ ռազմական և պետական գործիչ Վոյցեխ Յարուզելսկին։

Կամո Խաչիկյան

Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնական