Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դուք իրոք հավատո՞ւմ եք, որ փղերը վախենում են մկներից. իզուր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Փղերը վախենում են մկներից: Ընդ որում, համարվում է, որ այդ վախի պատճառն այն է, որ մկները կարող են անցնել փղի կնճիթի (կամ ականջի) մեջ և ստեղծել անհարմարավետության զգացում, երբեմն անգամ շնչահեղձություն: Կա նաև վարկած, որ մուկը կարող է կրծել քնած փղի ներբանը և անցնել նրա ոտքի մեջ. այդ իսկ պատճառով փղերը կանգնած են քնում:

Իրականում այդպես չէ:

Փղերը մկներից իրականում չեն վախենում: Ի դեպ, նշենք, որ փղերը ոչ միշտ են կանգնած քնում, եթե կա հնարավորություն, նրանք պառկում են: Իսկ արդյո՞ք մկնիկը կարող է այդ դեպքում նրա ներբանները կրծել: Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ համար կրծել, չէ՞ որ մկների հիմնական կերը բուսական է, բացի այդ, չնայած փղի ներբանները որոշ հատվածներում բարակ են, այնուամենայնիվ, այն ծակելու համար կրծելը տևական ժամանակ կպահանջի: Հետո էլ փոքրիկ մկնիկը օրվա ընթացքում արևի տակ գերտաքացած հսկայի մոտ գտնվելիս անպայման ջերմային հարված կստանա և կսատկի: Ինչ վերաբերում է փղի կնճիթի մեջ մուկ մտնելուն, ապա պետք է ասել, որ փիղը դրանից հաստատ շնչահեղձ չի լինի, քանի որ նա բերանով էլ է շնչում: Հետո էլ կնճիթի մեջ գտնվող մկնիկին դուրս շպրտելու համար փղին անգամ պետք չէ փռշտալ, բավական է ընդամենը խորը արտաշնչել, և մկնիկը դուրս կթռչի: Այնուամենայնիվ, մարդկանց մեջ արմատացած է այն կայուն մոլորությունը, որ փղերը վախենում են մկներից: Նշենք, որ այդ մասին դեռևս 2000 տարի առաջ Պլինոս Ավագն է գրել: Ըստ նրա խոսքերի, փղերը անգամ հրաժարվում են այն կերից, որը մկնահոտ ունի: Փղերի «մկնաֆոբիայի» մասին գրվածքներ են հայտնվել 19-րդ դարի սկզբներին, ընդ որում, այդ գրվածքները ոչ թե կենդանաբանների գրչին էին պատկանում, այլ լրագրողների: Գրվում էր, որ կրկեսի փղերին վարժեցնելիս կարևոր է, որ նրա վանդակ մուկ չմտնի, քանի որ այդ կենդանու տեսքից փիղը սարսափում է, սկսում է անկանոն շարժվել, պտտվել և արդյունքում ջարդում է վանդակը կամ էլ անգամ սատկում: Այս հոդվածները շատ արագ հետաքրքրեցին գիտնականներին, և արդյունքում բազմաթիվ փորձեր կատարվեցին մկների և փղերի մասնակցությամբ: Փորձերը բազմատեսակ էին՝ ինչպես էգ, այնպես էլ արու, ծեր և երիտասարդ, վայրի և ընտելացրած փղերի վանդակ էին լցնում մկներ և այլ կրծողներ, բայց ամեն դեպքում արդյունքը նույնն էր՝ հսկաները ուշադրություն չէին դարձնում այս մանր, արագաշարժ կենդանիներին: Գիտնականները անգամ փղի կնճիթի մեջ մուկ էին մտցնում, մկներին թաքցնում էին կերի մեջ, քնած ժամանակ էին մկներ լցնում վանդակ և այլն: Փղերը երբեք ցույց չտվեցին, որ վախեցել են, ավելին՝ հաճախ նրանք իրենց վանդակում հայտնված կրծողին էին մոտեցնում իրենց կնճիթները և հոտոտում, անգամ կնճիթով բարձրացնելով՝ մոտեցնում աչքերին՝ ավելի լավ նայելու համար: Պարզ է, որ այս փորձերի ժամանակ զգալի քանակությամբ կրծողներ են հայտնվել հսկաների ոտքերի տակ, ընդ որում՝ փղերը երբեք հատուկ չեն փորձել սպանել նրանց, այդ ամենը եղել է պատահականորեն: Ճշմարտության համար պետք է նշել, որ երբեմն առաջին անգամ փղի վանդակ մտցրած մկնիկը իրոք թեթև վախեցնում է փղին, բայց շուտով դա փոխվում է հետաքրքրության, և երկրորդ անգամ մկնիկ տեսնելիս փիղը այդ ռեակցիան չի տալիս: Ի դեպ, նույն երևույթն է նկատվում նաև, եթե փղի վանդակ են մտցնում հավ, ճագար կամ այլ կենդանի: Ստացվում է, որ փղերը հատուկ «մկնաֆոբիա» չունեն: Փիղը ընդամենը սկզբից զգուշավորություն է ցուցաբերում: Ներկայումս էլ են թերթերում երբեմն գրում, որ տրոպիկական գյուղերի բնակիչները վայրի փղերից իրենց ցանքատարածքները պաշտպանելու համար դաշտի շուրջ մկներ են բնակեցնում, որոնք էլ վախեցնում են փղերին: 

Վերջերս հանրահայտ Discovery հեռուստաալիքը փորձեր է կատարել: Երկու փղերի ճանապարհին տեղադրել են փղային գոմաղբի կույտեր, որոնք փղերի մոտենալու ժամանակ տեղաշարժվում են պարանների օգնությամբ: Փղերը այս դեպքում ոչ մի ռեակցիա չեն ցուցաբերում, սակայն եթե գոմաղբի տակից մկնիկ է դուրս պրծնում, փղերը ցնցվում են և աշխատում չմոտենալ մկնիկին: Նշենք, որ փղերը վատ տեսողություն ունեն և դժվար թե հենց սկզբից նկատեն մկնիկին, հավանաբար նրանց վախեցնում են մկնիկի շարժումները և ձայները: Ընդ որում, պետք է հաստատապես նշել, որ այդ արձագանքը ոչ թե վախի, այլ անսպասելիության հետևանք է

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին