Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20 տարի ծառայեն՝ բնակարան չստանա՞ն. Փաշինյանը նախկինում ասում էր՝ սա դավաճանություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող նախկին սպաները պնդում են՝ իրենք հայրենիքին ծառայել են 100 տոկոսով, բայց այսօր իրենց տրամադրում են բնակարան գնելու համար անհրաժեշտ գումարի ընդամենը 50 տոկոսը։ Նախկին սպա Կարեն Հակոբյանի խոսքով՝ նախագծի քննարկմանն իրենց ներկայացուցիչը չի մասնակցում։ 

 

«Այդ օրինագծի մեջ կան կետեր, որոնք խախտումներ են և չեն համապատասխանում իրականությանը։ Մենք թոշակառու զինվորականններ ենք, զորացրվել ենք մի քանի տարի առաջ և այդքան տարիներ սպասում ենք բնակարան ստանալու մեր հերթին։ Առաջարկում  են գումար, որն ուղղակի չնչին է։ Այնպես չէ, որ խնդիրն այս տարի է առաջացել, բայց գնալով բնակարան չստացածների թիվը կավելանա։ Մենք զորացրվել ենք 2015 թվականից հետո, բայց տարիներ առաջ շենքը կառուցում էին և բնակարաններ էին տրամադրվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախկին սպան։

 

Հարցին, թե արդյոք հանդիպե՞լ են որևէ պաշտոնյայի և ի՞նչ պատասխան են ստացել, Հակոբյանը պատասխանեց․

 

«Մեկ անգամ հանդիպել ենք Դավիթ Տոնոյանին, ասաց՝ էդ ի՞նչ խնդիր է, մնում է՝ կառավարությունը փողը տա։ Խնդիրը միայն փողը չէ, հարցն այն է, որ վարչապետի և այդ նախագծում գրված խոսքերը չեն համապատասխանում։ Վարչապետն ասում է՝ այդ հարցը կլուծվի, իրենց բնակարան կտրամադրվի, ՊՆ-ի նախագիծն ասում է՝ պետք չէ գումար տրամադրել բնակարանների համար, հիմա ուզում ենք հասկանալ՝ ո՞ւմ խոսքն է ուժեղ։ Մենք վստահ ենք, որ նույնիսկ վարչապետը տեղյակ չէ, դրա համար ուզում ենք տեղեկացնել։ Մեկն ասում ա՝ լավ ա լինելու, մյուսն ասում ա՝ ով  ասել ա, որ լավ ա լինելու՝ գնա նրա մոտ։ Մենք հիմա միայն հավատում ենք թղթին։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մենք ուզում ենք հասկանալ՝ օրենքը որն է, որ կարողանանք մեր պահանջները ներկայացնել։ Նախկինում, ըստ օրենքի, պետք է տրամադրվեր բնակարան կամ դրան համարժեք գումարը»։

 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ծառայության ընթացքում կորցրել են առողջության 60 տոկոսը։ Հիմա ստանում են ցածր թոշակ։ Նրանց պահանջն էլ բնակարանն է, իսկ գումար չեն ուզում։

 

«Թող բոլորը հասկանան, որ եթե պատերազմ լինի, մենք ենք կանգնելու, որովհետև մենք պրոֆեսիոնալ զինվորականներ ենք։ Մեզ մոտ կան մարդիկ, ովքեր Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են, վիրավոր են, ծառայել են 20 տարի։ Այս նախագիծն առաջարկել է նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր՝ մեղադրում էր նման քայլի համար։ Այսօր իշխանություն է փոխվել և սպասում ենք, որ այդ նախագիծն էլ կփոխվի։ Փաշինյանը նախկինում դա անվանեց դավաճանություն, բայց այսօր շարունակվում է։ Օրեր առաջ պատգամավոր Պապոյանն ասում էր՝ եկեք նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ թոշակառու սպաները կարողանան հիփոթեքով տուն վերցնեն, բա մեկը չկա՞ր՝ ասեր, որ զինվորականն իր թոշակով չի կարող հիփոթեք մարել»,- եզրափակեց նախկին սպան։

 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս ամենն օրենքի խախտում է, և բացի դա, իրենց աշխատանքը պետք է գնահատի պետությունը։ Նախկին զինծառայողների խոսքով, դժվար է ամսվա կեսը անցկացնել սահմանին, հեռու լինել ընտանիքից և անհրաժեշտության դեպքում չկարողանալ հոգալ խնդիրները։

 

Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծ