Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանակակից ծնողների 10 գլխավոր սխալները. սա պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

ԼԱՅՖ

Երբ ես մայր դարձա, կողքից միլիոնավոր խորհուրդներ էի լսում, թե ինչպես պետք է սիրեմ երեխաներիս, բայց ես երբեք դրանք չէի լսում, որովհետև քչերը գիտեն, թե ինչպես է պետք դաստիարակել ոչ միայն լսող, այլև երջանիկ երեխաների։ Ես ձեզ կոչ եմ անում այս հարցում պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։ Ձեր գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնան երջանիկ, ոչ թե լսող երեխաները։ Դաստիարակության մեջ իմ հիմնական կանոնը հետևյալն է. «Պատրաստիր երեխայիդ ճանապարհի համար, սակայն նրանից մի խլիր ինքնուրույն այն անցնելու հնարավորությունը»։

10 սխալ, որ թույլ են տալիս ծնողները դաստիարակության մեջ։Image result for воспитание

Սխալ № 10. Դուք խոնարհվում եք ձեր երեխաների առաջ

Մեզանից շատերը փորձում են կատարյալ ծնողներ լինել։ Մեր երեխաները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, քան մենք ենք ապրել։ Մենք բավարարում ենք նրանց բոլոր քմահաճույքները, և երեխաները սկսում են մտածել, թե երկրագունդն իրենց շուրջն է պտտվում։ Եվ եթե հաջորդ անգամ հանկարծ չի ստանում իր ուզածը, շատ ծանր է տանում, շատ ավելի ծանր, քան հարևանի տղան, ում այդ ամենը չեն տալիս ծնողները։

Մենք չպետք է խոնարհվենք մեր երեխաների առաջ, մենք պետք է սիրենք նրանց։ Նրանք մեզ համար տիեզերքի կենտրոնն են, բայց իրենք դա չպետք է այդպես ընկալեն։Image result for воспитание

Սխալ № 9: Դուք ենթադրում եք, որ ձեր երեխաները իդեալական են

Շատ ծնողներ այսօր պատրաստ չեն իրենց երեխաների մասին որևէ բացասական կարծիք լսել։ Հենց որ ինչ–որ մեկը քննադատում է նրանց, անմիջապես բախվում է ծնողի բացասական վերաբերմունքին կամ նույնիսկ ագրեսիային։ Եթե ուսուցիչը ասում է ձեզ, որ ձեր երեխան իրեն լավ չի պահում և նեղացնում է համադասարանցիներին, ապա հետևություններ պետք է անել երեխայի մասին, այլ ոչ թե ուսուցիչների։

Սխալ № 8: Ձեր կյանքը ձեր երեխաներն են

Մենք հպարտանում ենք մեր երեխաներով։ Երբ իրենց մոտ ինչ-որ կարևոր բան է ստացվում, մենք ավելի երջանիկ ենք լինում, քան կլինեինք մեր սեփական հաջողությունների համար։ Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Դուք պետք է ունենաք ձեր սեփական կյանքը և ձեր հաջողությունները։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան լիարժեք կյանք ապրի, ուրեմն՝ դուք էլ ձեր կյանքն ապրեք լիարժեք և նրա համար օրինակ ծառայեք։

Սխալ № 7: Դուք բոլոր որոշումները նրա փոխարեն եք ընդունում

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխան վատ պատմությունների մեջ չընկնի։ Իհարկե, ուզում ենք, որ նա գովերգի մեզ նրա համար, որ մենք նրա համար ամեն բան անում ենք։ Խնդիրը, սակայն, այն է, որ այդպիսի երեխան չի կարողանում ինքնուրույն մտածել։ Մի որոշեք ձեր երեխայի փոխարեն, թե ինչ է նա անելու, ինչպիսին է նա լինելու կամ ով է նա դառնալու։ Սիրո այս արտահայտումը ձեր կողմից հաստատ նրան օգուտ չէ։

Սխալ № 6: Մրցութային դաստիարակություն

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բոլորից լավը լինի, ավելի լավ սովորի, լավ սպորտային արդյունքներ ցույց տա։ Շատերը այնպես են տարվում դրանով, որ երեխան սկսում է ողջ կյանքը որպես մեկ անվերջանալի մրցույթ դիտարկել։ Ավելի լավ է սովորեցրեք երեխային, որ ամեն գնով ձեռք բերված հաղթանակը միակ բանը չէ, որ նշանակություն ունի։ Մարդուն բնորոշում են ոչ թե իր հաղթանակները, այլ նրա բնավորությունը։Image result for воспитание

Սխալ № 5 Դուք զրկում եք նրան մանկությունից

Որքան երջանիկ լինի ձեր երեխայի մանկությունը, այնքան ավելի երջանիկ մարդ նա կդառնա։ Ամենաճիշտ տարբերակը երեխային մանկությունից զրկելու նրան դասերով, պարապմունքներով, խմբակներով, օտար լեզուների ուսումնասիրությամբ, սպորտով ծանրաբեռնելն է։ Եվ դրան գումարած նաև ուզում ենք, որ նրանք մեզ տնային գործերում օգնեն։ Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը մանկություն ունենալու իրավունք ունի։

Սխալ № 4: Դուք ուզում եք ունենալ «ճիշտ», այլ ոչ թե «իսկական» երեխա

Մի փորձեք փոխել ձեր երեխայի մեջ այն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի ստիպեք նրան դառնալ այն մարդը, որ դուք պատկերացնում եք ձեր երազանքներում։ Թող նա դառնա այն, ինչ ինքն է ուզում դառնալ։ Թող նա լինի այնպիսին, ինչպիսին որ կա իր էությամբ։

Սխալ № 3: Դուք մոռանում եք այն մասին, որ արարքները խոսքերից կարևոր են

Մենք բոլորս էլ ուզում ենք մեր երեխաների աչքերում կատարյալ երևալ։ Մենք գիտենք՝ որպեսզի նա խելացի և բարի մեծանա, մենք պետք է նրա համար օրինակ ծառայենք։ Բայց մենք մոռանում ենք, որ բարոյական խրատները աշխատում են միայն մի դեպքում. եթե մենք ինքներս ենք դրանց հետևում։Image result for воспитание

Սխալ № 2: Դուք դատում եք ծնողների մասին նրանց երեխաներով

Երբ դուք անդաստիարակ երեխա եք տեսնում, անմիջապես մտածում եք, թե նա լավ ծնողներ չունի։ Սակայն դա միշտ չէ, որ այդպես է։ Մենք երբեք չգիտենք, թե որքան են մյուս ծնողներն անհանգստանում իրենց երեխաների համար։ Դրա համար չպետք է նաև դատողություններ անենք և մեղադրենք։

Սխալ № 1: Բնավորության թերագնահատում

Ամեն երեխա իր բնավորությունն ունի և իր ներքին բարոյական կողմնացույցը։ Սրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ձեր բոլոր ջանքերը՝ նրան կատարյալ մարդ դարձնելու։ Մի փորձեք սովորեցնել նրան գրքերում գրված շաբլոններով։ Յուրաքանչյուրին հատուկ մոտեցում է պետք։ Կարևորը, ինչի մասին պետք է հոգ տանել, բնավորությունն է։ Միակ հնարավորությունը, որ պետք է տալ երեխային այն կոփելու համար, նրան ազատություն տալն է։ Մի թաքցրեք ձեր երեխային իրական աշխարհից։ Թող ձեր սերը նրա համար բանտ չդառնա։

Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները Հուլիսի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Թող ծննդյանդ այս նոր տարին ազատի անցյալի ցավերից, կորուստների չսպիացող վերքերից. Նազենիի մաղթանքը՝ Անդրեին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 9-ից 13-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացնում է միջազգային համագործակցության լայնածավալ ծրագրեր Իրանը սպառնում է պատժել ԱՄՆ-ին Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդը«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի փոխի ակումբային գրանցումը Արբելոան ցանկանում է «Ռեալի» երեք խաղացողի հրավիրել իր նոր ակումբ Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Ի՞նչ վիճակում են գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիները․ տեսանյութ 6000 նավաստիներ մնացել են Պարսից ծոցում Շվեդիան Ուկրաինային կմատակարարի 32 Gripen կործանիչ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ