Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է ամենահաստակաշի կենդանին, արդյո՞ք փիղը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ամենահաստ կաշին ունեն փղերը, քանի որ, վերջիվերջո, նրանք ամենախոշոր ցամաքային կաթնասուններն են:

Իրականում այդպես չէ:

Չնայած նրան, որ փղի կաշին էլ է բավականին հաստ՝ միջինը մոտ 2,5 սանտիմետր, բայց այնքան էլ պինդ ու կոշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Իհարկե, եթե այն մշակես, ապա նրանից անգամ զրահ կարելի է ստանալ, բայց իրականում փղի մաշկը շատ զգայուն է, փափուկ, և անգամ նրա վրա կարելի է մատներով քերծվածքներ անել: Բանն այն է, որ հասուն փղի մաշկը բուսականություն (մազեր) չունի, այն չունի նաև քրտնագեղձեր (այդ իսկ պատճառով փղերը սիրում են հաճախ լողանալ, ինչը նրանց հովացնում է), այդ իսկ պատճառով այն, համեմատած փղի չափերի հետ, բարակ է: Ի դեպ, փղի բերանի և ականջի ներքին մակերևույթների կաշին բարակ է թղթի նման: Փղերի համար խիստ կարևոր է «մաշկի խնամքը», որի համար էլ նրանք սիրում են իրենց վրա փոշի լցնել, ընդունել ցեխային «լոգանքներ», թավալվել, առանձնապես շատ են սիրում, երբ իրենց մաքրում կամ քերում են: Այս ամենը, ի վերջո, միջոց է մաշկային տզրուկներից ազատվելու համար: Իրականում ամենահաստ կաշին ունեն կապույտ կետերը և նմանատիպ խոշոր բեղավոր այլ կետեր՝ միջինը 10 սանտիմետր: Իհարկե, եթե այստեղ հաշվի առնենք նաև ենթամաշկը, որն, ի դեպ, հաշվի է առնվում ցամաքային կենդանիների դեպքում, ապա այս դեպքում մաշկի հաստությունը կարող է անգամ կես մետր կազմել: Մաշկի հաստությամբ երկրորդ տեղում գետաձին է՝ մաշկի 4 սանտիմետր հաստությամբ: Հաստ մաշկ ունի նաև ռնգեղջյուրը՝ միջինը, ինչպես փղի դեպքում, մոտ է 2,5 սանտիմետրի:

Ցանկացած կաթնասունի համար կաշին կարևոր դեր ունի: Այն պաշտպանում է կենդանուն տզրուկներից և այլ մանր վնասատուներից, միաժամանակ մաշկը տակտիլ զգացողություն է իրականացնում, որի միջոցով կենդանի օրգանիզմը ճանաչում է շրջապատը՝ խոնավություն, ջերմություն և այլն: 

Այնպես չէ, որ հաստ մաշկը ավելի լավ է պաշտպանում կենդանուն: Բանն այն է, որ նման դեր կարող է կատարել անգամ բարակ մաշկը, եթե այն ունի որոշակի առանձնահատկություն: Օրինակ, աֆրիկյան փշոտ մկան մաշկը ունի այդ յուրահատկությունը: Այս փոքրիկ կրծող կենդանին իր մաշկում ունի բազմաթիվ մազային ֆոլիկուլներ: Ընդ որում, նրա մաշկը շատ նուրբ է սովորական այլ կենդանիների մաշկի հետ համեմատած և այն 3 անգամ հեշտ է պատռել, քան սովորական մկան մաշկը: Սրա նպատակն այն է, որ այս մկնիկը հեշտությամբ է պոկվում գիշատիչների ճանկերից՝ նրան թողնելով միայն իր մաշկի մի մասը. անգամ եթե գիշատիչը կծում է նրան, ապա նրա երախում մնում է միայն պոկված մաշկը, իսկ կենդանին փրկվում է՝ փախուստի դիմելով: Հետագայում արդեն փրկված մկնիկի մաշկը մի քանի օրվա ընթացքում ռեգեներացիայի է ենթարկվում՝ շնորհիվ մազային ֆոլիկուլների: Արդյունքում «մաշկվելը» այս մկնիկին ոչ մի տհաճություն չի պատճառում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Եվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել