Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­դյո՞ք ապ­րի­լի 22-ը ոչ աշ­խա­տան­քա­յին օր կլի­նի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում կա հինգ տաղավար տոն՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն կամ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի կամ Խաղողօրհնեք և Խաչվերաց: Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր:

Մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելը, ավելի ստույգ՝ աշխատանքային օրը տեղափոխելը, նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ այն ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին։

Տիգրան Սարգսյանին հաջորդած Հովիկ Աբրահամյանը, օրինակ, չշարունակեց նախորդի՝ այս հարցում որդեգրած քաղաքականությունը, և 2015 թվականի Սուրբ Հարության, ինչպես նաև 2016 թվականի Վարդավառին հաջորդող երկուշաբթիներն աշխատանքային օրեր մնացին:

Կարեն Կարապետյանը ևս գնաց Հովիկ Աբրահամյանի ճանապարհով՝ հիշատակության օրերը թողնելով որպես աշխատանքային: Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակահատվածում, գոնե մինչ այժմ, պահպանվում է Տիգրան Սարգսյանի կիրառած պրակտիկան, այն է՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային օրեր են:

Այս տարի Սուրբ Հարության կամ Զատկի տոնը Հայաստանում կնշվի ապրիլի 21-ին: «Փաստ» օրաթերթը փորձեց ճշտել՝ արդյոք կա՞ կառավարության որոշման նախագիծ կամ մտադրություն ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր սահմանելու առումով: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ այս պահի դրությամբ համապատասխան նախագիծ չկա, և չեն կարող նաև ասել՝ հարցը կքննարկվի՞ կառավարության առաջիկա նիստում, թե՞ ոչ: Նշենք, որ կառավարության նիստի օրակարգը հասանելի է նիստից մեկ-երկու օր առաջ:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Մեռելոցները ոչ աշխատանքային օրեր սահմանելու հետ կապված մարդիկ տարակարծիք են: Մի մասը նշում է, որ, այսպես, թե այնպես, գնում են իրենց հարազատների շիրիմներին, և իրենց հատուկ օրեր պետք չեն, իսկ մյուս մասն էլ, որ կողմ է տաղավար տոներին հաջորդող հիշատակության օրերը ոչ աշխատանքային օր սահմանելուն: Ամբողջ տարվա կտրվածքով 365 կամ 366 օրից 5 ոչ աշխատանքային օր սահմանելը (առավել ևս, որ այդ բացը լրացվում է որևէ շաբաթ օրով) ինչ-որ առումով հարգանքի դրսևորում է հանգուցյալների նկատմամբ, միայն վատ է, որ ոչ աշխատանքային օրվա արտոնությունից օգտվում են բացառապես պետական ապարատի անդամները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ Սավգուլյան