Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկիրը «որ­բի գլուխ» չէ, որ ով ուզի, սափ­րի»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տնտեսական կանխատեսելիության վերաբերյալ մասնագետների գնահատականը գոհացուցիչ չէ: Կանխատեսելիության մակարդակն, ըստ նրանց, ցածր է: 

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կանխատեսելիության խնդրի համատեքստում մատնանշում է Հարկային օրենսգրքում պարբերաբար կատարվող փոփոխությունները:

«Վերջին 5-7 տարիների կտրվածքով երևի չենք ունեցել մի տարի, երբ հարկերի մասին օրենքներում, հիմա արդեն Հարկային օրենսգրքում փոփոխություններ չունենանք:

Սա իրականում շատ վատ է բիզնեսի համար: Կանխատեսելիության մակարդակի նվազում ունենք, ինչը, անուշտ, բացասական տնտեսական հետևանքների է բերում»,ասում է Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշված առումով ևս խնդիր է տեսնում:

«Օրենսդրական փոփոխությունների այդ պարբերականությունը, այսինքն, հաճախակիությունը, խոշոր առումով, կարող է ապակողմնորոշված վիճակների հանգեցնել: Խոսքը տնտեսվարող սուբյեկտներին է վերաբերում: Նման պարագայում շատ հնարավոր է, որ նրանք չիմանան, թե որ ուղղությամբ պետք է շարժվել: Իրավիճակը բացառելու և դրանից բխող հարցերի լուծման համար մասնագիտական մոտեցում է պահանջվում: Բայց այսօրվա ճնշող մեծամասնությունը խնդիրներին ու մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում: Այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ որոշումները, օրենսդրական փոփոխությունները կարող են սխալ լինել: Ամբողջ հանրապետությունը չպետք է վերածել «որբի գլխի», որն ով ուզում, սափրում է: Կանոնակարգված և ուղղորդված աշխատանք է պետք, որն այս պահին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Վ. Բոստանջյանը:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնեին, օրինակ, երեք տարի հետո:

«Դա հնարավորությու կտար, որ առաջիկա մեկուկես, երկու տարվա ընթացքում բավականին հանգամանորեն մշակեինք բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, և միայն այդ ամենից հետո պետությունն ասեր, որ, ամեն դեպքում, այս ճանապարհով ենք գնում: Ասեր, ենթադրենք, 2020 կամ 2021 թվականից այս նորմերն են գործելու, իմացեք, որ առնվազն 3-4 տարի այդ քաղաքականությունն է իրականացվելու: Նույն կառավարության ներկայացուցիչները անցած տարի պնդում էին, որ քաղաքական, հանրային իրավիճակը զսպում է ներդրումները, ասում, որ ԱԺ-ում կուսակցությունների ներկայացվածությունը չի բխում այդ պահին հասարակության տրամադրություններից: Ըստ նրանց, անկայուն քաղաքական վիճակը խոչընդոտում էր ներդրումների ներգրավմանը: Խոսվում էր այդ խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտության մասին, ինչով էլ պայմանավորված էին ԱԺ արտահերթ ընտրությունները: Այս նույն տրամաբանությունը, բնականաբար, պետք է տեղափոխել նաև տնտեսական դաշտ»,-նշեց Կ. Խաչատրյանը՝ հավելելով, որ տնտեսական անկայունության հանգամանքին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել, այն շատ ավելի կարևոր է:

«Տնտեսական դաշտում կանխատեսելիության բարձր մակարդակն է, որ պետք է թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա գործարարներին դրդի ներդրումներ անել տնտեսությունում, համապատասխան որոշումներ կայացնել»,հավելեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը նշված համատեքստում մի շարք խնդիրների առկայության մասին է նշում.

«Կանխատեսելիության մակարդակն այս պահի դրությամբ ակնհայտորեն բարձր չէ, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Խնդիրն ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհրաժեշտ իրավական տարրերի բացակայությունն է: Այս առումով մտահոգություն ունի նաև կառավարությունը՝ ներդրողների ներգրավման կտրվածքով, ինչպես նաև հարկային հարաբերությունների փոփոխության առումով: Այս ամենը դեռ միայն գործընթաց է և դեռ սկզբնական մասում է: Բավականին կնճռոտ խնդիրներ կան, անգամ իրարամերժ ու հակասական: Կանխատեսելիության ավելի բարձր մակարդակ միայն դրանց լուծման պարագայում կարող ենք ունենալ»:

Վարդան Բոստանջյանը նշված իրավիճակը որոնողական փուլ որակեց:

«Բայց միայն բառային երաշխիքներով, օրինակ, ասելով՝ «ամեն ինչ լավ կլինի», մենք ներդրումային նկատելի ու ծավալուն գործունեություն չենք ունենա: Սա պահանջում է հստակ երաշխիքներ՝ նաև իրավական հիմքերի տեսքով: Այս ամենն ինչպես նախկինում, հիմա ևս բացակայում է մեզ մոտ, բայց այդ խնդիրների լուծումներից հետո միայն կարելի է դրական զարգացումներ ակնկալել: Այն, ինչ նկարագրեցի, անհրաժեշտ է կարգավորել ամենասկզբնական փուլում: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ սա կոմպլեքս խնդիր է, որը ենթադրում է հարկային հարաբերությունների, ներքին շուկայի փոփոխություն և պաշտպանություն: Այն ենթադրում է նաև ազատ տնտեսական մրցակցության հնարավորություն: Այս ամենը առանձին-առանձին կարելի է բացել. դրանք համապատասխան սկզբունքների ու մոտեցումների գործադրում են պահանջում, որոնք անվերապահ պետք է իրաանացվեն: Իրականացումը կտևի մեկ, թե կես տարի, միևնույն է, առանց թվարկված մոտեցումների, բարձր արդյունքներ ակնկալելը ճիշտ չի լինի»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը