Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրությունը խաղալիք չէ, որ տարին մեկ ըստ ճաշակի փոխենք, ՀՅԴ ԳՄ-ն դեմ է «Նոր սահմանադրություն» նախաձեռնությանը. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մենք երկար տարիներ պայքարել ենք խորհրդարանական համակարգ ունենալու համար, ու այսօր հնին վերադարձը լուրջ հետընթաց կլինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական 10 ուժերի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջին:

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 10 ուժեր համախմբվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, որի նպատակը նոր մայր օրենքի ընդունումն է:

Սաղաթելյանը նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է, քանի որ դա հետընթաց կլինի: Ըստ նրա՝ ո՛չ դրա հասարակական պահանջը կա, ո՛չ էլ իմաստը:

Անդրադառնալով այդ ուժերի այն դիտարկմանը, թե Սահմանադրության ընդունման հանրաքվեն բազմաթիվ խախտումներով է անցել, նա ասաց. «Եթե այդ ուժերի ՝ Սահմանադրությունը փոխելու հիմնավորումը այն է, որ նախորդ սահմանադրությունը ընդունվել է կեղծիքներով, ուրեմն վերջին երեք տարիներին՝ այսինքն` այս նոր սահմանադրությամբ տեղի ունեցած բոլոր գործընթացները անօրինական են: Արդյոք դա այդպե՞ս է, և արդյոք այդ ուժերն այդպե՞ս են մտածում»:

Սաղաթելյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի համար կառավարման խորհրդարանական ձևը Հայաստանի զարգացման լավագույն տարբերակն է: «Մենք կարծում ենք, որ կառավարման խորհրդարանական ձևը լավագույն տարբերակն է մեր երկրի զարգացման  համար, և հենց այս սահմանադրության մեջ ժամանակի ընթացքում պետք է որոշակի փոփոխություններ  իրականացնենք այն անթերի դարձնելու համար»,- նշեց նա:

Իսկ թե ինչ փոփոխություններ, նա նշեց՝ օրինակ, որոշակիորեն սահմանափակել վարչապետի լիազորությունները և մեծացնել խորհրդարանի դերակատարությունն ու վերահսկողությունը, այսինքն՝ վերացնել սուպերվարչապետության ինստիտուտը:

 

 

«Հույս ունեմ, որ իշխանություններն ուշ թե շուտ կհասկանան դրա կարևորությունը,  կդրսևորեն  այդ քաղաքական կամքը, կգնան այդ փոփոխություններին, քանի որ դա բխում է բոլորի շահերից»,- ասաց Սաղաթելյանը:

Հարցին էլ՝ ամեն դեպքում, եթե նոր սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը ընդլայնվի, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Թույլ չենք տալու, հնին վերադարձ չկա. Սահմանադրությունը խաղալիք չէ, որ տարին մեկ ըստ ճաշակի փոխենք»:

Ամալյա Առաքելյան

Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան