Օրվա բաղադրատոմսը. Հավի մսով աղցան՝ եգիպտացորենով և սնկով (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈ




Բաղադրություն
- 0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն
100 գր. թարմ շամպինյոն
1 ոչ մեծ սոխ
150 գր. հավի կրծքամիս
թարմ կանաչի
մի քանի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի փափուկ միսը կտրատում ենք , փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ' ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից մինչև լավ եփվի: Թողնում ենք սառչի:
Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա ըստ ճաշակի աղ և սև պղպեղ ենք ավելացնում և կրկին թողնում ենք սառչի:
Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի ու եգիպտացորենի վրա:
Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն:
Բարի ախորժակ...
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



