Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդարության ժողովրդական պատկերացումները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների պատճառներից խոսելիս շատերը մեջբերում են արդարության դեֆիցիտի խնդիրը, ըստ որի, տարիներ շարունակ հասարակությունն ապրել է անարդարության մեծ զգացումով, այդ զգացումը կուտակվել է ու պայթել: Մասամբ, իհարկե, այս մոտեցման կողմնակիցները ճիշտ են: Հայաստանում այդպես էլ չէր ձևավորվում արդարության այնպիսի համատարած զգացում, գոնե այդ զգացման մինիմալ շեմ, որպեսզի հասարակության գոնե մեծամասնությունը ամեն օր, կենցաղում, աշխատանքում չդժգոհեր, իրեն չզգար նվաստացած: Մյուս կողմից, սակայն, արդարության զգացումը վերացական, իռացիոնալ հասկացություն է: Հենց սրա համար էլ արդարության զգացմանը կից կա արդարադատության ռացիոնալ համակարգ, լայն իմաստով համակարգ, ոչ թե միայն իրավապահների կամ ոլորտի անմիջական կառավարմամբ զբաղվող գերատեսչությունների:

Այդ համակարգի գործառույթը հենց արդարության զգացման անկումը մինիմալիզացնելն է, այսինքն իռացիոնալը, վերացականը բերել գործնական դաշտ: Թվում էր, թե անարդարության զգացման կուտակված պոռթկումից հետո, երբ իշխանության եկավ այդ անարդարության զգացումը վերացնել խոստացող ուժը, այս հարցը պետք է լուծվեր: Մասամբ այն, իհարկե, լուծվել է, բայց կրկին իռացիոնալ մակարդակում: Խոշոր կապիտալ կրողներից, նախկին պաշտոնյաներից որոշների մասով հարուցված քրեական գործերը որոշակիորեն արդարության զգացում ներշնչել են: Բայց գործնականում խնդիրը շարունակում է մնալ: Որովհետև մի կողմից չկա հստակ հայեցակարգով արդարադատության նոր բովանդակություն, մյուս կողմից՝ հասարակությունն է ընդդիմանում, երբ այդ արդարության վերականգնումը չի սահմանափակվում միայն նախորդ իշխանությամբ կամ խոշոր կապիտալ կրողներով:

Ամեն անգամ, երբ իշխանության այս կամ այն նախաձեռնության թիրախում հայտնվում է , այսպես կոչված, հասարակ ժողովուրդը, այդ ժողովրդի այս կամ այն հատվածը, կրկին հայտնվում  է անարդարության ահռելի զգացման էներգիա: Հենց այստեղ է, որ առաջ է գալիս արդարության վերացականության խնդիրը: Այսինքն, հասարակության՝ արդարության մասին պատկերացումները ոչ միայն վերացական են, այլև ունեն սահմաններ, որոնք գծված են իրենցից հեռու ու վերաբերում են բացառապես նախորդ իշխանություններին կամ հարուստներին: Սա գուցե կարելի է համարել հեղափոխության օբյեկտիվ հանգամանք: Բայց, անկախ ամեն ինչից, սա արգելակում է իշխանությունների գործողությունների անընդհատականությունը, առանց այն էլ, երբ իշխանությունը հաստատակամ վարք չի դրսևորում: 

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Google-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը