Երևան, 26.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձն Պաշտպանի բարձրացրած հարցով ազատ է արձակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցով թոքի պերիֆերիկ քաղցկեղ ունեցող անձի խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և նա ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի նրա իրավունքները:

Պաշտպանի որոշմամբ բողոքի հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացքում իրականացվել են այցեր քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել են բողոք ներկայացրած կալանավորի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Բողոքի և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի պարզաբանումներով, ինչպես նաև Պաշտպանին ուղղված Քրեակատարողական ծառայության գրությամբ պարզվել է, որ անձն ունի ծանր հիվանդություն՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

Բողոքի քննարկման ընթացքում պարզվել է նաև, որ գործը գտնվում է բողոքարկման փուլում և երկու աշխատանքային օր է, ինչ Վճռաբեկ դատարանում է: Քրեակատարողական ծառայությունից Պաշտպանին ուղղված գրությամբ պարզաբանվել էր, որ կալանավորված անձի առողջական ծանր վիճակի մասին տեղեկություն ՀՀ վճռաբեկ դատարան էր ներկայացրել նաև քրեակատարողական հիմնարկը:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ բարձրացրել էր կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց՝ ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ Գլխավոր դատախազին ուղղված գրությամբ:

Քրեակատարողական հիմնարկի տրամադրած տեղեկությունից պարզվել է, որ Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշմամբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և անձն ազատ է արձակվել»:

Փրկարար է զոհվել«Անկեղծ ես». Մագա Հարությունյանի ֆոտոշարքը TRIPP-ը միայն խորացնելու է Հայաստանի շրջափակումը. Արմեն ՄանվելյանԱրտենի գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը Բոլոր քաղաքագետները հայտարարում են, որ Թրամփը իր խոսքի տերն է «իսկական»՝ կարող է խոստանալ և հետո իր խոսքը հետ վերցնել. Մհեր Ավետիսյան«Աշխարհի ամենաուժեղ կինը» տիտղոսի դափնեկիրը զրկվել է տիտղոսից, երբ պարզվել է, որ նա ծնվել է տղամարդ«Հայությու՞ն, լսել եք՞». Ինչի մասին է հայ հայտնիների սոցիալական էջերում տարածվող արշավըՑավալի է, որ մեր ղեկավարները երբեք չեն հավատացել սեփական հետախուզությանը. Արշակ ԿարապետյանՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խnշտանգnւմների արգելքը խախտելու համար ԶՊՄԿ-ը հերքում է քաղաքական ներգրավվածությունըԵրևանում բախվել են «Volkswagen»-ը, «Toyota»-ն, «Mercedes»-ը և «Lada»-ն. կան տուժածներՈւկրաինայի հակամարտnւթյան կարգավորման ծրագիրը 28 կետից կրճատվել է 22-ի. Թրամփ IDBank-ի ներկայացուցիչ Իննեսա Ամիրբեկյանը՝ Առևտրի միջազգային պալատի (ICC) Բանկային հանձնաժողովի՝ երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի համանախագահ Ո՞վ էր հեղափոխության ինկասատորը և ինչո՞ւ քեզ վստահեցին իշխանությունըԾափաթաղում 3-ամյա երեխային uպանած հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ (տեսանյութ)«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան Արտակ Ջումայանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Արմենչիկը երևանյան մենահամերգից նոր կադրեր է հրապարակել Չեխիայում տների տանիքներին տեղադրում են արևային վահանակներ ՀՀ-ում երջանիկ քաղաքացի չկա, չենք կարող անտարբեր լինել այս ճչացող անարդարության մասով Խաղաղությունը՝ լոզունգ, թե՞ կրթական ծրագրի մաս. հանդուրժողականությունը պետք է ձեւավորվի դպրոցում Վլադիմիր Սոլովյովին փորձել են թունավnրել Իրական քաղաքացիական հասարակություն․ մարդու իրավունքների պաշտպանության գործիքներ.ՀայաՔվե հիմնասյուներ Հայակենտրոն, նոր և առողջ ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն ջանքերը. Ավետիք ՉալաբյանՀայհոյախոս իշխանությունը չպե´տք է առաջնորդի մեզ. Ատոմ ՄխիթարյանՀոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով դատարանը որոշում է կայացրելՄարդկանց անմեղության կանխավարկածը համատարած խախտվում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության դասընթացի մասնակիցներին Հզոր պայթյուն, վիրավnրներ կան (լուսանկար, տեսանյութ)Ակբա բանկը և Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը Ֆիզկուլտինստիտուտից 3 անձ է կալանավորվել. ո՞րն է պատճառը Կարճատև մառախուղ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ եղանակն այս օրերին Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ․ Դավիթ ԽաժակյանԵրևանի օդը ամենաաղտոտվածն է ամբողջ աշխարհում Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է․ Արմեն Հովասափյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության մասին․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահներին Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ) Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում. Անի ՔոչարՈստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»Եպիսկոպոսաց ժողովը թեժ է անցել ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում iPhone-ի 5 օգտակար գործառույթ, որոնց մասին դուք հաստատ չգիտեքԱմփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում, ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկՆոյեմբերի 26․ օր, երբ կարևոր որոշումներն անխուսափելի են լինելուԱրցախյան շարժումը ոչ թե Արցախի, այլ ամբողջ հայ ժողովրդի ազատագրական շարժումն էր. Արսեն Գրիգորյան