Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս կողմնորոշվել առանց կողմնացույցի

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Մոլորվելիս պետք է իմանալ, որ մամուռը աճում է ծառի հյուսիսային կողմից, և հիմք ընդունելով դա՝ կարելի է կողմնորոշվել:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ մամուռը «հաճույքով» աճում է ստվերոտ և խոնավ միջավայրում, և միայնակ կանգնած ծառի դեպքում հենց այդպես էլ լինում է՝ այն աճում է հյուսիսային կողմից: Իսկ ահա անտառում սովորաբար մամուռը աճում է ցանկացած ուղղությամբ: Բանն այն է, որ կոնկրետ տարածքում խոնավության առկայությունը որոշվում է ինչպես տվյալ տարածքում քամիների գերակշռող ուղղություններից, այնպես էլ կոնկրետ ծառի բնի՝ ստվերում գտնվելուց: Իսկ այս համակցությունները կարող են խիստ տարբեր լինել, և արդյունքում ստացվի, որ մամուռն աճում է, ասենք, հարավային կողմից: Պարզ է, որ այսպես անհնար է կողմնորոշվել:

Իսկ արդյոք կարելի՞ է կողմնորոշվել ըստ արևի. թվում է՝ պարզ է, որ եթե դեմքով կանգնես դեպի արևելք , ապա հյուսիսը կլինի մեզանից ձախ՝ 90 աստիճանի տակ: Բայց այտեղ էլ կարող եք սխալվել: Արեգակը ճշգրտորեն արևելքում հայտնվում է միայն տարվա ընթացքում երկու անգամ՝ գարնանային և աշնանային գիշերահավասարների ժամանակ, երբ օրվա և գիշերվա տևողությունը նույնն է: Օրինակ, Բրիտանիայում ձմռանը սովորաբար Արեգակը դուրս է գալիս հարավ-արևելքից և մայր է մտնում հարավ–արևմուտքում, ամռանը՝ հյուսիս–արևելքից ծագում է և մայր է մտնում հյուսիս–արևմուտքում: Տարածքում կողմնորոշվելու համար առավել արժանահավատ մեթոդ է սպասել գիշերվան և կողմնորոշվել աստղերով: Գտեք Մեծ արջ համաստեղությունը, որը իր տեսքով բռնակով շերեփ է հիշեցնում: Մտովի գծեք գիծ բռնակին հակադարձ գտնվող շերեփի երկու աստղերի միջև, և ամենամոտ պայծառ աստղը կլինի Բևեռային աստղը: Չի կարելի լրիվ համոզվածությամբ ասել, որ այն իրոք դեպի հյուսիս է ցույց տալիս, բայց դա լրիվ պիտանի փարոս է մոտավորապես հյուսիսը որոշելու համար: Բևեռային աստղը ոչ միշտ է ուղղակի հյուսիս ցույց տալիս: Կան որոշակի շեղումներ կապված նրա հետ, որ երկրագունդը պտտվելիս որոշակիորեն կողանցիկ է շարժվում: Բացի դա, ցավոք, հարավային կիսագնդում այս կողմնորոշման մեթոդը չի գործում: Այնտեղ Բևեռային աստղի փոխարեն գործածական է Հարավային Պոլ յարիս աստղը, որը կարելի է գտնել միայն աստղադիտակով: Պարզ է, որ, մեղմ ասած, ամեն մոլորված մարդ չէ, որ աստղադիտակ է ունենում: Կա տարածքում կողմնորոշվելու ևս մեկ մեթոդ: Պետք է միայն օգտագործել ձեր ձեռքի ժամացույցը: Ժամացույցի՝ ժամերը ցույց տվող սլաքը ուղղեք դեպի արևը: 12 թվի և ձեր ժամացույցի այդ սլաքի անկյան միջնամասը անհրաժեշտ ճշգրտությամբ ցույց կտա հարավի ուղղությունը: 

Ըստ իս, այս վերջին մեթոդը ամենահեշտն է, բայց ներկա վիճակում՝ ոչ գործնական: Բանն այն է, որ այսօր քիչ չեն թվային ժամացույցները, իսկ դրանով տարածքում հաստատ չես կողմնորոշվի: Թեպետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա ժամանակներում չպետք է վստահել մամուռին և Բևեռային աստղին: Ընդամենը կարելի է օգտագործել սմարթֆոնն ու հատուկ ծրագրերով կողմնորոշվել, եթե, իհարկե, ինտերնետ ունես: Կարելի է նաև բջջային հեռախոսով զանգահարել ընկերոջը և հայտնել, որ մոլորվել ես: Իսկ եթե բջջային կապ էլ չունես, ուրեմն... նորից կարդա այս հոդվածը..

Կամո Խաչիկյան

Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը