Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրառատում կրքերը չեն հանդարտվում․ համայնքապետը մանրամասներ է հայտնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Ջրառատ հայանքում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ՀՀ Ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ համայնքապետ որդու՝ Սամվել Գալստյանի հրաժարականը։ Բնակիչների և մարզից ժամանած 2 աշխատակիցների միջև վեճ է տեղի ունեցել, մինչև անգամ ծեծկռտուք։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նաև ստորագրահավաք են կազմակերպել, մարզպետարանի աշխատակիցների հետ միասին քիչ առաջ գնացել են մարզպետարան՝ մարզպետին իրենց բողոքը հայտնելու և «խնդրին լուծում տալու համար»։ 

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հերքեց վեճի մասին լուրը, նշելով, որ միայն բնակիչների կողմից հարցադրումներն են եղել․ «Ընդամենն այդքան բան է եղել, չկա վեճ։ Իսկ ստորագրությունները կորզվել են կեղծ ճանապարհով։ Կազմակերպիչները հերթով մտել են բնակիչների տները, ասֆալտապատման պատրվակով իմ հրաժարականը պահանջող թղթի տակ նենգաբար ստորագրություն են ստացել։ Բնակիչները միայն խոսում են փողոցների ասֆալտապատման մասին, կազմակերպիչներն էլ դա լավ առիթ են համարել իմ հրաժարականի ձայները հավաքելու համար։ Իմ բնակիչներն ինձ շատ են սիրում»։ 

Համայնքապետն նշեց, թե ովքեր են իրականում ակցիան կազմակերպել և ըստ նրա՝ նրանք են՝ համայնքապետարանի աշխատակից Մարինե Առաքելյանը և մի քանի քնակիչներ, որոնք «տարիներ շարունակ պայքարել են համայնքապետի աթոռի համար»։

«Հրաժարականս պահանջում են էն մարդիկ, որոնք 30 տարի շարունակ, երբ դեռ երեխա եմ եղել, համայնքի ղեկավարի թեկնածու են եղել, հիմա նրանց երեխաներն էլ իմ դեմ են պայքարում։ Ինչ վերաբերում է իմ աշխատակցուհուն, նա ամիսներ առաջ ապօրինի գործողություն է կատարել, որի մասով քրգործ է հարուցվել, նա ևս իմ հրաժարականն է պահանջում։ Ավելին՝ երբ տարեվերջին բյուջեն պետք է հաստատեինք, նրա միջամտությամբ սկսեցին բոյկոտել իմ դեմ,  որպեսզի  իրենց սխալները տեսանելի չլիներ։ Ես դեռ մարզպետի հետ չեմ խոսել, բայց վստահ եմ, որ նա ճիշտ լուծում կտա»,- մանրամասնեց Սամվել Գալստյանը, հավելելով, որ ակցիայի կազմակերպիչներն ամենաշատը 400 ձայն են կարողանալու հավաքել, քանի որ նույն այդքան է հավաքել ներկայումս իր դեմ պայքարող և ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունը նույնպես առաջադրած մարդը։

Մեր այն դիտարկմանը, թե շատերը լավատեղյակ են նույն այդ ընտրությունների ժամանակ թեկնածուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի, դրանից առաջ և հետո տեղի ունեցած կրակոցների մասին, որոնց հետ կապվում էր իր, Լյովա Երանոսյանի և վերջինիս եղբոր անունները, Գալստյանը նշեց․ «Ընտրության օրը որոշ խմած մարդիկ են եկել ու ոստիկանության աշխատակիցների հետ կռիվ արել, ես այդ ժամանակ տանն եմ եղել, քեֆի էինք անում, մեկ անգամ եմ դուրս եկել, այն էլ քվեարկության նպատակով։ Ես հպարտ եմ, որ Լյովա Երանոսյանի նման բնակիչ ունենք համայնքում, և հպարտ եմ նաև, որ իր քրոջ որդին եմ, քանի որ մենք այսօր ապրում ենք Երանոսյանի նման մարդկանց շնորհիվ»։

Կրկին մեր այն դիտարկմանը, թե ընտրությունների ավարտից առաջ սովորությու՞ն է «քեֆ» անելը, համայնքապետը շփոթվեց, ասելով, որ իր գյուղի բնակիչների համար են արել, և որ ցանկացած որոշում էլ իրենց համար ընդունելի էր լինելու։ 

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել