Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քեֆչի իշխանության դեմքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հանգստյան օրերին ակտիվորեն քննարկվում էր վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, որտեղ խոսվում էր իշխանությունների կողմից կազմակերպվելիք (կազմակերպված)խաշկերույթի մասին: Զարմանալիորեն վերջին շրջանում հանրային քննարկումների հանդեպ պասիվ Փաշինյանը արձագանքել էր այդ հրապարակմանը՝ բավական ծավալուն և բավական էմոցիոնալ:

Իհարկե, ինչպես Փաշինյանն է ասում, խաշ ուտելու մեջ որևէ վատ բան չկա ու 3000-ական դրամ հավաքելով հնարավոր է գնալ խաշ ուտելու: Վատ բան չկա ընդհանրապես ռեստորան գնալու մեջ: Խնդիրն այլ է: Նախ,լավի և վատի չափանիշներն իշխանության դեպքում աշխատում են բոլորովին այլ կերպ: Միջազգայնորեն չգրված խաղի կանոն է, որ հանրային ու հատկապես բյուջետային գործիչները առավել քան գտնվում են հասարակության մանրադիտակի տակ: Բաներ, որոնք ներելի կամ ընդունելի են սովորական քաղաքացիներին, կարող են տրամաչափորեն հակառակն ընկալվել պաշտոնյաների դեպքում:

Երկրորդ ՝ վերջին շրջանում, հատկապես ընտրություններից հետո իշխանության տարատեսակ ներկայացուցիչների ջանքերով ստեղծվում է նոր իշխանությունների բոլորովին նոր կերպար ՝ ռեստորանային: Մեկ տոնում են հաղթանակ, մեկ տոնում են տարեդարձ, Ամանոր և այլն: Առանձին-առանձին վերցրած գուցե այս դեպքերից որևէ մեկում կրկին քննադատելի բան չկա: Բայց ընդհանուր պատկերը կրկին նույնն է ՝ իշխանությունը ռեստորաններում է: Հատկապես զգայուն է դառնում խնդիրը՝հաշվի առնելով, որ ռեստորանային լինելը նաև նախորդ իշխանության «մեղքերից» էր: Հասարակ ժամանցից այդ մեղքը վերածվելէր համակարգաստեղծ գործոնի նախկին իշխանության համար: Մեծ հարսանիքներ, ամուսնություններ իշխանության ներկայացուցիչների զավակների միջև, ծնունդներ, կնունքներ, Սերժ Սարգսյանի ներկայությունն այդ ամենին և այլն: Նոր իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ անցյալի այս հիշողությունը կախված է, ու իրենց վարքը քննվում է նաև այս տեսանկյունից:

Մյուս կողմից էլ տեղի է ունենում նոր իշխանական վերնախավի ձևավորման պրոցես: Այդ պրոցեսի կարևոր բաղադրիչներից մեկն է այդ վերնախավի կերպարը, մշակույթը: Որո՞նք են այդ կերպարի հիմնական ուղղությունները կամ ինչպե՞ս է մատուցվելու այդ կերպարը հանրությանը: Հեղափոխականների դերում այդ կերպարը հստակ էր ու հասարակությունն ընդունեց այն: Իշխանության կարգավիճակի դեպքում կարիք կա այլ կերպարի: Եթե այդ կերպարի ձևավորման շուրջ գիտակցված աշխատանք չկա, ապա այն ձևավորվելու է ինքզինքն, սոցցանցերում հայտնվող ռեստորանային խնջույքների տեսանյութերի հաշվին:

Տիգրան Ասատրյան

Հ.Գ. -Ի դեպ, խաշը լավագույն ուտեստը չէ մերձեցման առավոտներ կազմակերպելու համար, որովհետև իր բաղադրության հաշվին հակված է քնեցնելու ու թմրեցնելու:

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել