Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոուն ավարտվեց. նոր Ազգային ժողովի պերճանքն ու թշվառությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Այսօր Օպերայի և բալետի համերգասրահի նախասրահում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նորընտիր խորհրդարան անցած պատգամավորների երդման ու մանդատների ստացման արարողությունը: Արարարողության հանդիսավորությունն ինքնին բավական ներդաշնակ է հայաստանյան վերջին շրջանի քաղաքական իրողությունների հետ ՝ կար դիտարժանություն, բազմաթիվ լրագրողներ, մի շարք ուղիղ եթերներ: Գուցեև այս դիտարժանությունը գոյության իրավունք ունի, հատկապես եթե հաշվի առնենք քաղաքականության հանդեպ հասարակության հետաքրքրասիրության աստիճանը:

Խնդիրը, սակայն, այնէ, որ դիտարժանությունից բացի չկա որևէ այլ բան, այդ դիտարժանությունը ոչ թե արտացոլում է քաղաքականության հագեցած բովանդակությունը, այլ արտացոլում է ինքն իրեն: Կարելի է ասել, որ դիտարժանությունն ինքնին փոխարինել է քաղաքական բովանդակությանը: Այդ տպավորությունը ստեղծվում է թե իշխանության, թե խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի վարքից ու այդ վարքի ՝ հեղափոխական իրողություններին անհամարժեքությունից:

Այդ անհամարժեքության առաջին ցուցիչն այն է, որ արտահերթ համարվող խորհրդարանական ընտրություններն այդպես էլ արտահերթ քաղաքական ասելիք չբերեցին դաշտ: Արտահերթ էր, փաստորեն, միայն բուն ընտրության անցկացման տեխնիկական մասը: Այդ մասի իրագործումից հետո քաղաքական ողջ դաշտը մտավ խորը քնի մեջ ու կարծես դրանից զարթնում է դիտարժանության արժանի դեպքից դեպք: Որևէ մեկը, առաջին հերթին իշխանությունը որևէ տեղ կարծես չի շտապում: Ազգային ժողովի անդրանիկ նիստը նախատեսված է հաջորդ երկուշաբթի: Միաժամանակ բացի ֆորմալ նիստերից, չկա նաև, այսպես ասած, խորհրդարանի նոր դերի մասին որևէ քննարկում, որևէ միտք, բացառապես, ասենք, երրորդ փոխնախագահի շուրջ ինտրիգներից: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դե յուրե խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, ապա նոր խորհրդարանի դերակատարության վերանայման անհրաժեշտությունն ավելի քան էական է:

Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանական պատմությունը ցույց է տվել, որ ամեն հաջորդ գումարման Ազգային ժողով նախորդից գուցե ավելի քաղաքակիրթ տեսք է ունեցել, բայց նախորդին միշտ զիջել է իր քաղաքական կշռով: Այս Ազգային ժողովն այդ իմաստով բացառություն չէ: Հավաքվել է, թերևս, ամենաքաղաքակիրթ Ազգային ժողովի կազմը, որ հնարավոր էր հավաքել: Բայց շահերի ռեալ բախում, որպես իշխանության առանձին թև քաղաքական կշռի առկայություն չկա: Այս ֆոնին նորընտիր պատգամավորներին մանդատով շնորհելու արարողության չափից շատ դիտարժանությունը աչք է ծակում, ոչ թե իր ճոխությամբ, այլ իր հիմքում բովանդակային փոփոխությունների բացակայությամբ ու դրանք տեսարաններով քողարկելու գուցեև ենթագիտակցական փորձերով:

Լևոն Մարգարյան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին