Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի կողոպուտ կատարելու համար. ՀՀ քննչական կոմիտե

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչի:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն Երևան քաղաքի 1996 թվականին ծնված բնակիչը, ունենալով պարտքեր, որոշել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր մտադրությունը իրագործելու համար 2018 թվականի սեպտեմբերի 30-ին հետապնդել է Երևան քաղաքի բնակչուհուն և նրանից հափշտակել վերջինիս պայուսակը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ՝ 22-ամյա երիտասարդը քաղջատեղյակ լինելով սուպերմարկետներից մեկի մենեջերի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում առկա գումարի մասին, որոշել է կատարել գումարի հափշտակություն:

Այդ նպատակով 2018 թվականի նոյեմբերի 1-ին դուրս է եկել տանից և գնացել սուպարմարկետի տարածք, սպասել այնքան մինչև այնտեղից դուրս կգար սուպերմակետում որպես մենեջեր աշխատող՝ Երևան քաղաքի 1969 թվականին ծնված բնակիչը: Երբ 49-ամյա տղամարդը փակել է սուպարմարկետի դուռն ու հեռացել, երիտասարդը նախապես իմանալով վերջինիս բնակվելու վայրի մասին, շրջանցել է նրան և հասնելով նրանց շենքի մուտք դարանակալել է առաջին հարկի վերելակի մուտքի մոտ:

Երբ 49-ամյա տղամարդը մտել է իր բնակության վայրը հանդիսացող շենքի մուտք և բարձրացել աստիճաններով, 22-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և հափշտակելով նրա մոտ առկա իրերը դիմել է փախուստի:

Այնուհետև իր հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով գնացել է 49-ամյա տղամարդու աշխատավայր, փորձել բացել սուպերմակետի ետնամասի դուռը, սակայն չկարողանալով բացել սուպերմարկետի ետնամասի մուտքի դուռ հանդիսացող մետաղական շերտավարագուրը՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացություններըԴրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերըԻսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Նոյեմբերյանում հարգանքի տուրք՝ 1991-ի մայիսի 6-ի զոհված ոստիկանների հիշատակին․ (ֆոտոշարք)Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանԻրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար Դերասանուհին դատարանից խնդրում է թույլ տալ իրեն կյանքին վերջ տալՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Երիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ»