Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դատական համակարգի նկատմամբ բավականին մեծ ճնշում կա. իշխանությունը նպաստում է դրան». Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Խնդիրն այն է, որ ներկայում դատական համակարգի նկատմամբ բավակաին մեծ ճնշում կա, և, ցավոք սրտի, այդ ճնշումը մեծացնելուն նպաստում է նաև այսօրվա քաղաքական իշխանությունը՝ փոխանակ ամեն կերպ նվազեցնի այդ ճնշումը և իրականացնի սահմանադրական գործառույթը՝ ապահովելու և երաշխավորելու դատական իշխանության անկախությունը և աշխատանքի բնականոն պայմանները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշել է, որ այդ երաշխավորումը պատշաճ մակարդակով տեսանելի չէ․ «Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա ժամանակի ընթացքում բավականին արդյունավետ ձևով նախանշվել են հիմնական ուղղությունները, որտեղ պետք է դրանք իրականացվեն։ Իմ համոզմամբ՝ այդ բարեփոխումներն անբավարար արագությամբ, բայց իրականացվում էին, և ես՝ որպես Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, կարող եմ ասել, որ հատկապես այդ ժամանակահատվածում բավական ինտենսիվ էր դատական իշխանության որակի բարձրացման գործընթացը։

Ամենակարևորն այն է, որ մենք գնալով պետք է ձերբազատվենք կոնտրպրոդուկտիվ անցումային արդարադատության այս ձևակերպումից, որովհետև գործադիր իշխանությունը դեռևս չի էլ ասել, թե ինչ նկատի ունի՝ անցումային արդարադատություն ասելով։ Անցումային արդարադատությունն այսօր ընդամենն արտահայտություն է, բայց այն օրակարգ բերելն ինքնին բացասական ազդեցություն է թողնում դատական իշխանության արդյունավետության վրա։ Եվ ես այս պահի դրությամբ խնդրի լուծումն առավելապես տեսնում եմ բնականոն ռեֆորմների ճանապարհին վերադառնալու և հեղափոխական մեթոդները, մասնավորապես՝ անցումային արդարադատություն կոչվածը, որը շատերի կարծիքով արդարադատության համակարգի բնական ճանապարհով հարցերի լուծման ոչ ենթակա ճանապարհ է, բացառելու ճանապարհով»։

Հարցին, թե ո՞ւմ կողմից եք տեսնում այդ ճնշումները, Ռուբեն Մելիքյանը պատասխանել է․

«Ես առաջին հերթին խոսում էի այն ամենի մասին, ինչ տեսանելի է՝ «ժողովրդական ճնշման» մասին, և տեսնում եմ, որ գործադիր իշխանությունը, որը պարտավոր է երաշխավորել դատական իշխանության անկախությունը և գործունեության բնականոն պայմանները, ակտիվ չէ այս պարտականություններն իրականացնելու հարցում։ Կատարվում են որոշակի գործողություններ, դա երևում է, բայց ես դրանք բավարար չէի գնահատի։

Մեր քաղաքական իշխանությունը պետք է վեր կանգնի այս պահին ավելի նեղ շահերից, ու ավելի լայն և երկարաժամկետ շահերից ելնելով՝ ամեն ինչ անի մեր դատական իշխանությունն ամրացնելու ուղղությամբ։

Ի վերջո, իմ համոզմունքն այն է, որ քաղաքական իշխանությունը երկրորդական է՝ մարդու իրավունքների տեսանկյունից, առաջնայինն ամուր վստահություն վայելող արդյունավետ, ֆունկցիոնալ դատական իշխանությունն է։ Եթե մենք դա ունենանք, ապա քաղաքական իշխանությունը կարող է ցանկացած պարբերականությամբ փոխվել, ցանկացած մարդիկ կարող են լինել, մենք կիմանանք, որ մեր դատական իշխանությունը երաշխավորում է ցանկացած քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։

Վերջին շրջանը դաս է բոլորիս համար, որ որևէ դիրք, որևէ նախկին ծառայություններ հայրենիքին, պետությանը, որևէ մեկին չեն երաշխավորում՝ ապագայի տեսանկյունից, և բոլորս պետք է հասկանանք, թե՛ այսօրվա գործող իշխանությունները, թե՛ քաղաքական համակարգի մյուս խաղացողները, թե՛ մասնագիտական շրջանակները, որ վստահություն վայելող պրոֆեսիոնալ ու ֆունկցիոնալ դատական իշխանությունը բոլորիս է անհրաժեշտ»։

2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին