Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանին պետք է հնարավորություն տալ». «Արժանապատիվ Ապագան» չի մասնակցի ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնվորապես նշվում է.

«Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական թիմին պետք է  հնարավորություն տալ լիարժեք դրսեւորվելու եւ սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձեւավորելու եւ ամբողջական քաղաքական պատասխանատվություն կրելու իրավունքը,

Նշված պարագայում «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը նպատակահարմար չի համարում իր ռեսուրսները վատնել՝ իշխանության համար պայքար մղելու ուղղությամբ: Մեզ համար այս փուլում նախընտրելի չէ նաեւ գործել ընդդիմադիր դաշտում, քանի որ կուսակցությունը միշտ հանդես է եկել արմատական վերափոխումների հրատապ անհրաժեշտության դիրքերից, ինչի հանձնառությունն այժմ վերցրել է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը,

Միեւնույն ժամանակ կուսակցությունը, հաշվի առնելով տասնամյակների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը, կարողությունները եւ հեղինակությունը, պատրաստակամություն է հայտնում կիսվել իր փորձառությամբ եւ գիտելիքներով՝ իր կառուցողական ներուժը երկրի զարգացմանը ծառայեցնելով,

Դրա հետ մեկտեղ, կուսակցությունը որեւէ կաշկանդվածություն չի ունենալու քննադատական դիրքերից հանդես գալու այն դեպքերում, երբ երկրի ղեկավարությունը կատարի մեր համոզմունքներին եւ տեսակետներին հակառակ քայլեր,

Արտախորհրդարանական ակտիվ գաղափարական գործունեությունն է լինելու մեր կուսակցության գործելաոճն առաջիկայում:

Համոզված ենք, որ երկրի կառավարման կարեւորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունը կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար:

Հետեւողական ենք լինելու, որ հետագայում նոր Ընտրական օրենսգրքի մեջ զետեղվի կետ, որով անհապաղ կերպով հետ կվերադարձվի 1991թ.-ից ի վեր՝ ապրուստի հնարավորություն ստեղծելու, ընտանիքի տարրական կարիքները հոգալու պատճառով երկիրը լքած մեր բոլոր քաղաքացիների ընտրության եւ ընտրվելու իրավունքը եւ հնարավորությունը։ Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Սփյուռքի մեր հայրենակիցների դերակատարությանը Հայաստան պետության ապագան կերտելու գործում:

Մեր քաղաքական գործունեության կարեւորագույն նպատակներից է նաեւ նոր Սահմանադրության ընդունումը՝ նախագահական համակարգի վերադարձով (նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով՝ 6-7 տարի տեւողությամբ, եւ պաշտոնը ստանձնելուն պես նա պետք է դառնա անկուսակցական):

Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք եւ Երջանկություն բոլորին»:

Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT