Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին տարիներին՝ 2012 թվականից սկսած, կեսարյան հատումների թիվը հասել է 20-30 տոկոսի, ինչը մեր երկրի համար մեծ թիվ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում, Եվրոպայում և ԱՊՀ այլ երկրներում ինչպիսի ցուցանիշներ են, նա ասաց, որ Հայաստանում աճ է նկատվում:

«Հայաստանի ցուցանիշները մոտ են ԱՊՀ երկրերի տվյալներին, իսկ եվրոպական տարբեր երկրներում շատ ավելին է կեսարյան հատման ցուցանիշը: Լատինական Ամերիկայում՝ Մեքսիկայում, Բրազիլիայում, թվերը շատ բարձր են՝ մոտ 40-50 տոկոս: ԱՄՆ-ում նույնպես շատ բարձր ցուցանիշներ են»,- ասաց ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը:

Հայաստանի Հանրապետությունում կեսարյան հատումներն իրականացվում են միայն բժշկական ցուցումներով:

«Եվրոպական մի շարք երկրներում կեսարյան հատումը կատարվում է կնոջ պահանջով և ցանկությամբ: Մեր երկրում, եթե կինն ուղղակի ցանկություն է հայտնում այդ ճանապարհով ծննդաբերել իր երեխային, առաջին հերթին բժիշկները փորձում են իմանալ դրդապատճառը: Եթե կինը վախենում է ցավերից, ապա նրա հետ խորհրդատվություն է իրականացվում ու ցանկության դեպքում լավ ցավազրկողների միջոցով նա ծննդաբերում է իր փոքրիկին բնական ճանապարհով, ինչը լավ է անդրադառնում և՛ մոր, և՛ երեխայի վրա»,- նշեց Ավագյանը:

Նրա խոսքով՝ կեսարյան հատման պահանջը բարձրացել է ամբողջ աշխարհում, սակայն դա էլ իր հերթին հանգեցրել է մայրական նեոնատալ և պերինատալ մահացության իջեցման:

«Կեսարյան հատման հիմնական պատճառը պտղի շահերից ելնելով պտղի կողմից ցուցումների լայնացումն է: Կեսարյան հատումներն արվում են բացարձակ և հարաբերական ցուցումներով: Բացարձակ են այն ցուցումները, որոնց դեպքում ծննդաբերությունը բնական ուղիներով կամ անհնար է, կամ սպառնում է կնոջ կյանքին: Հարաբերական ցուցումները լինում են մոր և պտղի կողմից: Այսինքն՝ այսօր շատ հաճախ կարող ենք տեսնել, որ մեծ տարիքում են կանայք առաջին երեխային ունենում: Մենք ունենում ենք հղիություններ և ծննդաբերություններ՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից հետո (էկո, արհեստական սերմնավորում): Այդ պարագայում կնոջ տարիքը ավելի մեծ է լինում և հաճախ բազմապտուղ հղիություններ են լինում, և այս դեպքում կեսարյան հատում է պահանջվում»,- նշեց Ավագյանը:

Նրա խոսքով՝ կեսարյան հատման դեպքեր լինում են նաև մոր կողմից: Այսինքն՝ նա ունենում է այնպիսի հիվանդություն կամ հիվանդություններ, որոնք հղիության հետ կապված չեն՝ շաքարային դիաբետ, երիկամային, սրտային, հիպերտոնիկ հիվանդություններ: Սրանք նույնպես պահանջում են կեսարյան հատում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿ