Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ի գործարար միջավայրի հետ կապված գույներն ավելորդ խտացնելն արդարացի չէ. Վարտան Սիրմակեսն ու Սևակ Արծրունին՝ հայրենադարձության և իրենց նախաձեռնության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շվեյցարահայ գործարար, «Franck Muller» ժամագործական ընկերության սեփականատեր Վարտան Սիրմակեսը և «Եռանավ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սևակ Արծրունին դեռևս մայիս ամսից  հայտարարել են «Կառուցի՛ր Հայաստան» լայնամասշտաբ հայրենադարձության ծրագրի մասին:

Ըստ նրանց՝ հայրենադարձությունը «Կառուցի՛ր Հայաստան»-ի միակ նպատակը չէ: Հիմնադրամի բիզնես ծրագրերն առաջին հերթին պիտի նպաստեն ՀՀ արդյունաբերության զարգացմանն ու ռազմավարական տարաբնակեցմանը՝ համախմբելով հայության ժողովրդագրական, ֆինանսական ու «ուղեղային» հայրենադարձության պոտենցիալը:

Tert.am-ը զրուցել է նրանց երկուսի հետ: Սևակ Արծրունին ներկայացրել է, թե ինչ փուլում է նախաձեռնությունը, ինչպես են պատկերացնում դրա լիարժեք իրականացումը, Հայաստանի իշխանությունների հետ նրանց հնարավոր համագործակցության մասին իրենց պատկերացումները, իսկ Վարտան Սիրմակեսը, բազմազբաղ լինելու պատճառով, պատասխանել է միայն մեկ՝ մշտապես քննարկվող, Սփյուռքի՝ մայր հայրենիքի նկատմամբ  «վստահության պակասին» վերաբերող հարցին:

-Պարո՛ն Արծրունի, հուլիսին հայտարարվեց «Կառուցի՛ր Հայաստան» լայնամասշտաբ հայրենադարձության ծրագրի մասին: Տասնյակից ավելի սփյուռքահայ գործարարներ որոշել են ստեղծել հարթակ, որը պետք է ապահովի հայրենադարձությունը խթանող լայնածավալ ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծի սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ փուլում է հիմա նախաձեռնությունը:

- Նախաձեռնության հեղինակներն ի սկզբանե հայտարարեցին, որ պատրաստվում են իրականացնել մասշտաբով, տարողությամբ ու բովանդակությամբ հսկայածավալ մի նախագիծ, որի պաշտոնական մեկնարկի մասին վկայող համաժողովը կկայանա 2019-ի գարնանը Ֆրանսիայում:

 
 


Նման նախագծի ու, առհասարակ, նախաձեռնության ճակատագիրը կախված է նախապատրաստական աշխատանքների հարցում մեր դրսևորած կարգապահությունից: Այս հանգրվանում ամենաէականը կառուցվածքային ու կոնցեպտուալ մոտեցումները լուրջ հիմքերի վրա դնելն ու ծանրակշիռ ծրագիր մշակելն է: Իրատեսական այդ հայեցակարգերի պատրաստման ու մշակման գործում պետք է լինենք հետևողական, առաջարկվող գաղափարներն էլ պետք է լինեն կիրառելի՝ հաշվի առնելով մասնագիտական շուկայի նրբություններն ու փոփոխությունները:

Վարդան Սիրմակեսն ու ես՝ որպես համահիմնադիրներ, ստեղծել ենք «Կառուցի՛ր Հայաստան» հիմնադրամը: Այն այս տարվա մայիսից մեկ տասնյակ մասնագետի հանձնարարել-պատվիրել է՝ կատարել համապատասխան հետազոտություններ ու տալ փորձագիտական եզրակացություն, որի վրա էլ կհիմնվի մեր նախագիծը:

Հայրենադարձությունը, կուզեի շեշտել, «Կառուցի՛ր Հայաստան»-ի միակ նպատակը չէ: Հիմնադրամի բիզնես ծրագրերն առաջին հերթին պիտի նպաստեն ՀՀ արդյունաբերության զարգացմանն ու ռազմավարական տարաբնակեցմանը՝ իհարկե, համախմբելով հայության ժողովրդագրական, ֆինանսական ու «ուղեղային» հայրենադարձության պոտենցիալը: Այդ ծրագիրը՝ հիմնված մասնագիտական հետազոտությունների ու փորձագիտական եզրակացությունների վրա, պատրաստ կլինի մինչև տարեվերջ, և այն կդառնա գործարարների փարիզյան համաժողովի համար լավագույն բիզնես նախագիծը:

-Պարո՛ն Արծրունի, բավականին բուռն արձագանքի արժանացավ պարոն Վարդան Սիրմակեսի հայտարարությունն այն մասին, որ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում պետք է ապահովվեն 100 միլիոն դոլարի չափ ներդրումներ: Պարոն Սիրմակեսը նաև հույս էր հայտնել, որ այդ ներդրումները հետագայում կավելանան: Կարո՞ղ ենք արդեն խոսել ներդրումների ծավալի մասին. որքա՞ն է հավաքվել, ե՞րբ և ո՞ր ոլորտներում  կտեսնենք 100 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում:

-Լավ կլիներ, որ բոլորս այդպես մտածեինք՝ պարոն Սիրմակեսի նման: Սա մարդասիրական ծրագիր չէ, այլ համազգային բիզնես ծրագիր: Որպես արհեստավարժ գործարար՝ պրն Սիրմակեսը հարցը դնում է հետևյալ կերպ՝ որքա՞ն գումար է պետք նախագծի մեկնարկի համար. 100 միլիոն դոլար, որը կտրամադրվի, եթե «Կառուցի՛ր Հայաստան» նախագիծն ունենա իր առաքելությանը համաչափ մեկնարկ և կայանա:

«Կառուցի՛ր Հայաստան»-ը համահայկական բիզնես-ներդրումների շարժում է, որը կստեղծի մասնագիտական և փորձագիտական know how-ներով հագեցած նախագիծ, բազմաշերտ ուղղություններով պատրաստված բիզնես ծրագիր, որի ընդհանուր նպատակը Հայաստանում արդյունաբերական ավանների հիմնումն է, որոնք կկառուցվեն կայուն կանաչ թաղամասերում: Այստեղ կարող են ապրել ՀՀ և Սփյուռքի լավագույն մասնագետները: Այնուհետև բազմաթիվ բիզնես պլաններից կազմված ծրագիրը կներկայացվի հայ և օտար գործարարներին, որոնք, ըստ ծրագրերի շահութաբերության, ներդրումների անվտանգության, կսկսեն ֆինանսավորել կամ ստանձնել այդ բիզնես նախագծերը:

-Պարո՛ն Արծրունի, ի՞նչ արձագանքներ կան Սփյուռքից ընդհանրապես. հայրենիք վերադառնալ ցանկացողներ շա՞տ կան, ի՞նչ ծավալի հայրենադարձության եք սպասում և որտեղի՞ց հատկապես: Հայտնի փաստ է, որ Սփյուռքը միատարր չէ, այստեղ տարբեր մշակույթներ կրող, տարբեր լեզուների տիրապետող և կենցաղ ունեցող մարդիկ են: Ինչպե՞ս եք փորձելու կանխել այդ տարբերությունների բախումը, հակասությունների հնարավոր առաջացումը: Ունե՞ք այդ մասին մտորումներ:

- Հայրենադարձությունը կարելի է հաջողել, տեմպերն էլ մեծացնել, եթե այդ խնդրին նայենք Սփյուռքի հայության սոցիալ-տնտեսական տրամադրությունների և ակնկալիքների դիտանկյունից: Հայրենադարձության մեծ հոսք կունենանք, եթե Հայաստանում ստեղծենք տնտեսական էմիգրացիայի պայմաններ: Եթե սփյուռքահայը հասկանա, որ Հայաստանում կապրի ավելի բարեկեցիկ, ավելի երջանիկ, քան օտարության մեջ, կհայրենադարձվի: Իսկ դրա նախադրյալները ՀՀ-ում կան:

Սփյուռքահայության մեծամասնությունը բարոյապես հակված է ապրել Հայաստանում, եթե ունենա իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, անվտանգ ու հարմարավետ բնակավայր: Սա այն է, ինչ դուրս է լոզունգներից ու քարոզչությունից: Աշխարհում տնտեսական, անվտանգության, կյանքի որակազրկման, աշխատաշուկայի, գործազրկության ճգնաժամ է: Եթե հաջողենք Հայաստանում ստեղծել կյանքի և տնտեսության բարելավված պայմաններ, ապա ցանկացած հայ կցանկանա հայրենադարձվել և այստեղ իրականություն դարձնել իր և իր ընտանիքի երազանքը:

Իսկ մշակութային, լեզվական, էթիկայի հարցում տարբերությունները կհարստացնեն մեր պոտենցիալը: ՀՀ-ն ազգային պետություն է, գրեթե մոնոէթնիկ, իսկ հայության՝ տարբեր մշակույթների, արժեքների, փորձի ու բազմաշերտ լինելու փաստը միայն կօգնի զարգացնել մեր տնտեսությունը, մասնավորապես՝ տուրիզմը:

-Պարո՛ն Արծրունի,  ՀՀ նոր իշխանություններն անընդհատ հայտարարում էին հայրենադարձության կարևորության մասին և շեշտադրում էին, որ այլևս Սփյուռքից ակնկալում են ոչ թե նյութական, այլ մտավոր ռեսուրսների ներդրում: Արդեն կես տարի է անցել հեղափոխությունից, նկատու՞մ եք հայտարարություններից զատ, գործնական քայլեր՝ Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում: Հայրենադարձություն կազմակերպելու համար, այն էլ լայնամասշտաբ, ակնկալվում է, որ պետք է գործի դրվեն պետական բոլոր ինստիտուտները, օրենսդրական դաշտը բարեփոխվի:

- ՀՀ նոր իշխանություններն ստեղծել են հայրենադարձության բարենպաստ մթնոլորտ, և մենք դա ողջունում ու խիստ կարևորում ենք: Գործարարը, մանավանդ՝ օտարերկրյա ներդրողը, երկրի իշխանությունից ու պետությունից ակնկալում է երեք բան՝ գործակցելու պատրաստակամություն, քաղաքական կայունություն, անվտանգություն և գործող, բարենպաստ օրենսդրական դաշտ:

Հեղափոխությունից հետո մենք զգացել ենք համագործակցելու պատրաստակամություն: Դեկտեմբերի ընտրություններից հետո, համոզված ենք, մեր երկիրը կմտնի քաղաքական կայունության ժամանակաշրջան: Կարևորում եմ հատկապես գործող և բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման հարցը, որը կապահովի տնտեսական ներդրումների անվտանգությունն ու շահութաբերությունը:

Մենք պատրաստվում ենք պետական շրջանակների հետ քննարկել մեր ակնկալած բարեփոխումների և արտոնությունների փաթեթը: Արդյունաբերական կայուն և կանաչ ավաններում իրականացվելու են շինարարական լայնամասշտաբ աշխատանքներ, իսկ ցանկացած շինարարական նախագիծ առաջին հերթին պետք է հավանություն ստանա գործող իշխանությունների կողմից:

Ամեն քայլափոխի մեր ծրագրերը հանդիպելու են պետական գերատեսչությունների միջամտությանը, այսինքն՝ մենք այդ գերատեսչությունների աջակցության կարիքն ենք ունենալու: Քաղաքաշինական, կադաստրային, հարկային և բազմաթիվ այլ ուղղություններով նոր իշխանությունները մտցնում են կարգուկանոն, և բնականաբար անիշխանականության և օրենքի չգործելու պայմաններում ներդրողը հաջողության չի հասնի: Միևնույն ժամանակ, հարկավոր է, որ նոր իշխանությունները հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն հիմնադրվող նախագծերի իրականացման հարցում: Մենք հայրենադարձությունը և երկրի հզորացումը տեսնում ենք բացառապես տնտեսական զարգացման պայմաններում: Իսկ այդ դեպքում իշխանությունը պետք է դառնա մեր առաջին գործընկերը, վերջապես մեր ծրագրերի շահութաբերությունից և նրա կողմից ստեղծվող միջոցների հզոր շրջանառությունից էլ կստեղծվեն պետության հզորացման նախապայմանները:

Եթե նոր իշխանությունները, թեկուզ հանուն երկրի սոցիալ-տնտեսական դաշտի կանոնակարգման, ամեն քայլափոխի դժվարություններ, արգելքներ և բարդություններ ստեղծեն, ապա ներդրողներն ու գործարար շրջանակները կհիասթափվեն: Հուսանք՝ նոր իշխանությունները դեկտեմբերի ընտրություններից հետո կկարողանան լինել շրջահայաց, ինքնավստահ և ձերբազատված անցյալի բարդույթներից: Հարկավոր է նայել ապագային և ստեղծել թռիչքաձև զարգացման պայմաններ, իսկ նման պայմաններ կստեղծվեն, եթե լինի գործարար-իշխանավոր համագործակցության ներդաշնակություն:

Իշխանությունը գործարարին պետք է դիտարկի այնպես, ինչպես դիտարկում է սահմանապահ զինվորին, այսպես ասած՝ «փայփայի»  նրա կողմից ներդրվող ֆինանսական և մասնագիտական միջոցները, իսկ գործարարը պետության մեջ պետք է  տեսնի իր անվտանգությունն ու կայունությունը ապահովող գործընկերոջ:

Համոզված եմ, որ հետագա ամիսներին մենք կկարողանանք «Կառուցի՛ր Հայաստանի» և նոր իշխանությունների միջև ձևավորել վստահության և գործընկերության նման դաշտ: 

-Պարո՛ն Սիրմակես, շատ է խոսվել Հայաստանի և Սփյուռքի միջև առկա խնդիրների, մասնավորապես՝ միմյանց նկատմամբ վստահության բացակայության կամ պակասի մասին: Երկար տարիներ են՝ Հայաստանում ակտիվ ներդրումներով զբաղվող սփյուռքահայ գործարար եք, կուզեինք Ձեզնից լսել կարծիք՝ ինչպե՞ս ամբողջությամբ վերականգնել վստահությունը:

- Այս չակերտավոր անվստահության հարցը չափազանց շատ է ծեծվում: Եթե գործարարն իսկապես ուզում է ներդրում անել և արդյունքի հասնել, ապա պիտի այդ գործին տեր կանգնի: Տեր կանգնել՝ նշանակում է կա՛մ անմիջապես լինել գործի գլխին, կա՛մ ստեղծել համապատասխան կորպորատիվ կառավարման մեխանիզմ: Մի՛ մտածեք, թե այս տեսակ խնդիրներ միայն Հայաստանին են բնորոշ: Այսօր Փարիզից Մարսել կամ Ժնևից Լոզան ներդրումն էլ դժվար է կառավարել: Օտար ազգերի մեջ բիզնեսում նույնիսկ եղբայրը եղբոր նկատմամբ պիտի ուշադիր լինի: Այդ պատճառով Հայաստանի գործարար միջավայրի հետ կապված գույներն ավելորդ խտացնելն արդարացի չեմ համարում:

 

 

Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ Ադամյան«Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր Լաբուբու են սիրում». 25-ամյա աղջիկը սպանել է ընկերոջըՀորմուզում երկու պայթյուն է որոտացել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»