Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է ու ծանր բեռ հարկատուների վրա, շատ ուղղություններով օպտիմալացման միտումները երևում են. վարչապետի խորհրդական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ պետական համակարգում ուռճացված է աշխատողների թիվը, և ակնհայտ է, որ սա բերում է անարդյունավետության: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը: 

Միաժամանակ Արտակ Մանուկյանը նշեց, որ, քանի դեռ չկան ճշգրտումներ, դժվարանում է խոսել օպտիմալացման թվերի մասին, թե ինչպես է լինելու, որ ոլորտներում, տնտեսության կառուցվածքում ինչ պատկեր է սա ունենալու, բայց ասում է. «Բայց մենք պետք է խոսենք միտումների մասին, և արդարացի չեմ համարում, որ հարկատուների հաշվին պետական համակարգի կողմից տրամադրվող ծառայությունները լինեն այդքան ոչ արդյունավետ: Այսինքն, ակնհայտ է, որ պետական համակարգն ուռճացված է, մատուցվող ծառայություններն անարդյունավետ են»: 

Հիշեցնենք, որ Փաշինյանի մեկ այլ խորհրդականը՝ Վարազդատ Կարապետյանը, օրերս նույնպես հայտարարելով, որ պետական համակարգն ուռճացված է, ստեղծված են մի շարք «կեղծ», անգործունակ ինստիտուտներ՝ հավելել էր. «Եթե չկարողացանք մոտավորապես 100 հազար մարդ հանել պետական համակարգից՝ դարձնելով նրանց բարձր որակավորմամբ աշխատողներ ու տեղավորելով մասնավոր սեկտորում՝ չենք ունենա առաջ գնալու, զարգացման հնարավորություն»:

Հարցին, թե երբ և որ ոլորտներում սպասել օպտիմալացում, Արտակ Մանուկյանն ասաց. «Հիմա, երբ բյուջեի նախագծերի նախնական քննարկումներն անում ենք, շատ ուղղություններով այդ օպտիմալացման մոտեցումները կամ կողմնորոշումը երևում է, իսկ չափի մասին կարող ենք ասել, որ սա ավելի հստակորեն կուրվագծվի  2019 -ին իրականացվող գործընթացներում»:

Ինչպես տեղեկացնում է Արտակ Մանուկյանը, 2016-ին Հայաստանի պետական համակարգում եղել է մոտ 240 հազար աշխատող, 2017-ին՝ 235 հազար մեր երկրի ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն չափ ընդհանուր զբաղվածների թվում: Եվ քանի որ այդ մեկ միլիոնից 350 հազարն էլ զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ մյուս 650 հազար զբաղվածների հետ 235 հազար պետական համակարգի աշխատողների հարաբերակցությունը (նախարարություններ, դպրոցներ, հիվանդանոցներ, գերատեսչություններ-խմբ.) ըստ Արտակ Մանուկյանի՝ ահավոր ծանր բեռ է:

Նա նաև նշեց, որ սա, ի դեպ, պայմանավորված է տնտեսության թվայնացման տեսլականով ևս: Այսինքն՝  պետական համակարգն արդյունավետ դարձնելուց հետո շատ տրամաբանական է, որ այն ամբողջովին անցում կատարի դեպի թվայնացման տեխնոլոգիաների այլ երկրների համեմատ մրցակցային լինելու համար, երկրներ, որտեղ բիզնեսի համար, Արտակ Մանուկյանի ներկայացմամբ, ժամանակային ծախսերն էականորեն նվազ են: 

«Սա էլ է հավելյալ արդյունք, որ բիզնեսմենը չնստի, մտածի, որ ես 3 օր պետք է այս թղթի համար հերթ կանգնեմ: Բայց չէ՞ որ ինքը վճարում է այդ համակարգին, և թե՛ վճարը պետք է լինի ընդունել, և թե՛ ծառայություն մատուցողը պետք է հնարավորինս ավելի քիչ բեռ հանդիսանա հարկատուների վրա»:

Հարցին, թե արդյոք սա չի լինելու սոցիալական բեռ 30 տոկոսից ավելի աղքատություն ու գործազրկության բարձր տոկոս ունեցող երկրում, վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը պատասխանեց, որ պետությունն ունի սոցիալական գործառույթներ, և պետությունն իր համակարգում պետական ծառայողների համար առաջինն է կրում սոցիալական պատասխանատվություն, ինչպես բիզնեսը, որն ունի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: 

Արտակ Մանուկյանն ասաց նաև, որ հավատում է՝ այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ զարգացնելու տնտեսությունը, իսկ դրա համար պետք է գնա ոչ պոպուլիստական քայլերի:

 
 
 
 
Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա