Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուս զինվորները սիրում են ոչ միայն հայ խոհարարների պատրաստած կերակուրը, այլև հայկական միրգ–բանջարեղենն ու մուրաբաները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոհարարների միջազգային օրվա կապակցությամբ ռուսական 102–րդ ռազմաբազայի ողջ զինանձնակազմի սննդամթերքի ապահովմամբ զբաղվող «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում, որի նպատակը հայ– ռուսական համագործակցության հաջողված գործընկերային փորձը հանրությանը ներկայացնելն էր: Ցուցահանդեսի ընթացքում հայ խոհարարները ներկայացրեցին իրենց պատրաստած ռուսական ճաշատեսակները: Կազմակերպվեց ճաշատեսակների ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին հայ խոհարարների կողմից պատրաստված սլավոնական խոհանոցի բազմաթիվ ճաշատեսակներ ու կարկանդակներ: 

Ընկերության տնօրեն Վահե Աբելյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում սպասարկում է 7 ճաշարանի, որից մեկը՝ Երևանում: Ընկերությունը նման պարտավորություն է ստանձնել 2017թ. սեպտեմբերից, որն ամենայն հավանականությամբ դեռ երկար կշարունակվի: Աշխատակիցները մոտ 200–ն են, 90 %–ը Հայաստանի բնակիչներ են, զբաղվում են ռազմաբազայի զինվորների համար սնունդ ապահովելով: Ի դեպ, ձեռք բերվող սննդամթերքը՝ բանջարեղենից մինչև մսամթերք, տեղական արտադրության է: 

«Սննդամթերքն ընդունվում է ստանդարտներին համապատասխան: Ռուսական զորամասերում զինծառայողների սննդակարգում ներառված է մոտ 30 տեսակի մթերք, որից ամենահիմնականը միսը, ձուկը, ձավարեղենն ու բանջարեղենն է: Դրանից բացի զինվորներին տրվում է կաթ, ձու, հյութեր և այլն: Խոհարարները պրոֆեսիոնալներ են, նրանք նույնպես Հայաստանի բնակիչներ են, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում զինվորների համար բարձրորակ սնունդ պատրաստելու համար»,– ասաց Վ. Աբելյանը:

Նա հավելեց նաև, որ ընկերությունն աշխատում է Հայաստանում գործող օրենսդրության համաձայն: Ուստի բոլոր աշխատակիցներն ընտրվում են՝ հիմք ընդունելով տեղական օրենքներն ու մասնագիտական կրթական որակներն ու չափանիշները:

«Խոհարարների օրվա առիթով ես բոլորին մաղթում եմ առողջություն և մասնագիտական նորանոր նվաճումներ, որպեսզի նրանք օր օրի կարողանան էլ ավելի բարելավել իրենց մասնագիտական հմտություններն ու որակները, որպեսզի կարողանանք է՛լ ավելի բարձր պահել բոլոր զինվորականների տրամադրությունը»,– ասաց Վ. Աբելանը:

Նշենք նաև, որ ռազմաբազայի խոհարարների ամեն օրը սկսվում է խորհրդակցությամբ, որի ժամանակ հստակեցվում ու հաշվարկվում են օրվա սննդակարգն ու անհրաժեշտ կալորիաները: Սննդակարգի փոփոխությունների դեպքում մի մթերքը փոխարինվում է մեկ այլ մթերքով, որպեսզի զինվորը ստանա այն պահանջվող սննդատեսակները, որոնք անհրաժեշտ են ծառայություն անցնող զինվորների առողջության ապահովման համար:

Տեխնոլոգ Արթուր Ավագյանցը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ճաշատեսակի պատրաստման համար նշանակվում են պատասխանատու խոհարարներ: Նրանք նախապես կատարում են ճաշացանկում ներառված ճաշատեսակների անհրաժեշտ մթերքների հաշվարկում և ապա սկսում են այն պատրաստել:

«Զինվորներին տրամադրվող սնունդն ամենևին չի տարբերվում տանը պատրաստած սննդատեսակներից: Խոհարարները շատ բարեխիղճ են, բարձր պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին, քանի որ բոլորն էլ բանակում ծառայող զավակներ, թոռներ կամ հարազատներ ունեցել են կամ ունեն և գիտեն, թե որքան կարևոր է զինվորի համար որակյալ ու համեղ ճաշատեսակներ պատրաստելը: Խոհանոցը հիմնականում սլավոնական է, զինվորներին ավելի շատ այդպիսի սնունդ է դուր գալիս: Ամսվա ընթացքում երկու անգամ կարող ենք այլ խոհանոցների ճաշատեսակներ նույնպես պատրաստել, բայց ամենակարևորն այն է, որ զինվորներին տրվող չափաբաժիններն այնքան ճշգրիտ են հաշվարկվում, որ զինվորների կողմից երբեք դժգոհություններ չեն լինում»,– ասաց Ա. Ավագյանցը: 

Ռազմաբազայի ղեկավարները մեզ հետ զրույցում նույնպես նշեցին, որ ծառայության ընթացքում երբեք չեն դժգոհել խոհանոցի աշխատանքից, քանի որ ուշացումներ կամ բացթողումներ չեն լինում: 

«Արդեն երկու տարի է՝ Ռուսաստանից Հայաստան եմ եկել ծառայության: Պետք է նշեմ, որ հայկական մթերքից պատրաստված սնունդը բավականին համեղ է: Այստեղ մեզ կերակրում են այնպես, ինչպես տանը: Ես ամեն օր օգտվում եմ հայ խոհարարների պատրաստած ճաշատեսակներից, որոնք շատ նման են տանը մայրիկի կամ տատիկի պատրաստածին: Հայ խոհարարները մեզ վերաբերվում են իրենց որդիների նման, այնքան սրտանց են պատրաստում ռուս զինվորականների համար: Նույնիսկ հատուկ ուշադրության են արժանացնում զինվորների տարեդարձին և այդ օրը հատուկ նրանց համար առանձին սեղան են պատրաստում, նրանց համար թխում են թխվածքեղեն, կարկանդակներ: Տեղական արտադրության մուրաբաները նույնպես շատ համեղ են: Ինձ հատկապես բալի, ծիրանի մուրաբան է դուր գալիս, որը զինվորներին տրվում է լրացուցիչ»,– ասաց մեր զրուցակիցը:

Ռուսական կողմը նույնպես իր գոհունակությունը հայտնեց «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարությունից, ողջ անձնակազմից բարձրորակ ու բարձրակարգ մատակարարում կազմակերպելու, սպասարկում իրականացնելու, ինչպես նաև իրենց հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ներկայացվածը հայ–ռուսական համատեղ համագործակցության ընդամենը մեկ դրվագ էր, ինչը կարող է լավ օրինակ ծառայել այլ ոլորտներում նույնպես գործարար համագործակցության զարգացման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով