Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերթական «երկրաշարժը» պետական գերատեսչություններում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոններից ազատվեցին մի քանի նախարարներ, մարզպետներ: Զուտ քաղաքական տեսակետից աննորմալ ոչինչ չկա, ավելին՝ երևի թե անբնական ու աննորմալ կլիներ, եթե այդ պաշտոնյաները մնային իրենց պաշտոններում: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից: Պաշտոնանկությունների շքերթի պակաս մեր երկիրը երբեք չի ունեցել, և դրանք հիմնականում կապված են եղել տարբեր տարիներին տարբեր կոալիցիաների ստեղծմամբ ու փլուզմամբ: Հասկանալի է, որ քաղաքական պաշտոնների նշանակվում են քաղաքական համաձայնությունների արդյունքում՝ ըստ քվոտավորման: Սակայն յուրաքանչյուր նման իրավիճակի արդյունքում այս կամ այն գերատեսչությունը հայտնվում է հերթական ցնցման մեջ: Ուզենք, թե չուզենք, որևէ նախարարի կամ մարզպետի փոփոխությունը այդ կառույցի համար, ցավոք, անցնցում չի անցնում: Եվ խոսքը միայն այն մասին չէ, որ ամեն մի նոր պաշտոնյա իր հետ համակարգ է բերում յուրայինների զգալի «բանակի», թեպետ այս հանգամանքն էլ պակաս կարևոր չէ: Ի վերջո, հատկապես հայեցողական պաշտոնների պարագայում փոփոխությունները, որպես կանոն, անխուսափելի են՝ իրենց բոլոր հետևանքներով հանդերձ: Խոսքը առաջին հերթին ցանկացած պաշտոնյայի ու նաև իր «թիմի» ադապտացման պրոցեսի մասին է, երբ որոշակի ժամանակահատված է պետք հունի մեջ ընկնելու, իրավիճակին ծանոթանալու, տարբեր նրբություններին տիրապետելու համար: Արդյունքում երբեմն տվյալ գերատեսչության մի ստվար զանգված զբաղված է լինում «վարժապետությամբ»՝ ղեկավարին ու նորերին սովորեցնելու համար: Վերջնարդյունքում, աշխատանքները մի որոշ ժամանակով էլի հետ են ընկնում: Իհարկե, լավագույն լուծումը կլիներ, եթե մենք կարողանայինք ունենալ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որ տվյալ կառույցի բնականոն գործունեությունը կապված չլիներ ղեկավարի ով լինելու հետ: Սակայն առանձին բացառություններով (բացառություններն էլ՝ հիմնականում ուժայինների առումով), անծրագիր ու անդոկտրին վիճակը հանգեցնում է անձնավորված քաղաքականության իրականացման ու ըստ այդմ՝ անհատներից կախվածության: Մյուս կողմից՝ քվոտավորումն ինքնին հանգեցում է նրան, որ նշանակելիս ստիպված ես նշանակել նրան, ում կներկայացնի քվոտատերը, իսկ ազատելիս պիտի ազատես՝ անկախ նշանակվողի պրոֆեսիոնալիզմից ու աշխատանքի որակից: Այստեղ իսկապես լրջագույն խնդիրներ ունենք: Սա, իհարկե, անկայուն քաղաքական դաշտի ու քաղաքական հարաբերությունների ծնունդ է առաջին հերթին: Իսկ թե ինչպիսի լուծումներ կան, հուսանք՝ ժամանակը կտա պատասխանը, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ էլ դրանք կայանան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով