Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փրփրած շամպայն, ռոմանտիկ երեկո ու... կեղտոտ բաժակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Շամպայնը գավաթի մեջ փրփրում է ածխաթթու գազի անջատվելու պատճառով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իհարկե, առանց ածխաթթու գազի շամպայնը չի փրփրի, բայց միայն ածխաթթու գազով ևս դա չի ստացվի: Իրականում շամպայնը գավաթի մեջ փրփրում է կեղտի պատճառով: Իդեալական հարթ և իդեալական մաքուր գավաթում շամպայնը չի փրփրի, քանի որ ածխաթթու գազի մոլեկուլները ցնդում են աստիճանաբար: Ածխաթթու գազը շամպայնի շշի ներսում գտնվում է մանր պղպջակների ձևով: Ցանկացած միջին վիճակագրական շամպայնի շշում լինում են ածխաթթու գազի ավելի քան 250 միլիոն պղպջակներ: Ըստ ֆիզիկայի օրենքների, շամպայնի շիշը բացելիս ածխաթթու գազի պղպջակը պետք է դուրս գա, քանի որ շշի ներսում ճնշումը բարձր է: Բայց այդ գազի մոլեկուլները ավելի ծանր են ջրի մոլեկուլներից, և նրանց պետք է լրացուցիչ ազդակ, որ բարձրանան վերև: Ըստ Լապլասի օրենքի, ածխաթթու գազի պղպջակի ներսում ճնշումը աճում է և պղպջակը մեծանում է, և եթե նրան ոչինչ կողքից չի օգնում, այն մակերևույթ չի բարձրանում, այլ ճնշվում է և մնում հեղուկի մեջ: Իսկ եթե պղպջակը միանում է այլ նյութի հետ, մակերևույթ է բարձրանում և փրփուր առաջացնում: Այդ խթանող նյութերը շշի կամ գավաթի վրա գտնվող միկրոսկոպիկ կեղտերն է՝ փոշին, մազմզուկները և այլ մնացորդները: Այս միկրոմասնիկները այնքան մանր են, որ ջուրը նրանց նույնիսկ չի թրջում, իսկ ածխաթթվի պղպջակները հավաքվում են նրանց շուրջ, առաջանում է կոնդենսացիայի կորիզ, պղպջակները աճում են և բարձրանում վերև: Նույն էֆեկտը, ի դեպ, ունեն նաև շշի կամ գավաթի մանր, երբեմն անտեսանելի քերծվածքներն ու խազերը: Սակայն ժամանակակից լուսանկարչական մեթոդներով պարզվել է, որ շամպայնի փրփրելու գործում որոշիչ է կեղտը: Նույն երևույթը կատարվում է նաև գարեջրի դեպքում: Ի դեպ, օրինակ, աղի միջոցով, որի բյուրեղները հանդես են գալիս որպես կոնդենսացիայի կորիզ, պղպջակներից ազատվելը բերում է նրան, որ մարդն ավելի ուշ է արբում (պղպջակներով հարուստ ըմպելիք խմելիս պղպջակները նպաստում են ալկոհոլի արագ յուրացմանը օրգանիզմի կողմից և, բնականաբար, արագ արբելուն): Ի դեպ, խորհուրդ է տրվում լավ լվացված գավաթը շամպայնով կամ գարեջրով լցնելուց անմիջապես առաջ ողողել մաքուր ջրով, այս դեպքում պղպջակներն ու փրփուրը քիչ կլինեն: Այս գործողությունը կատարում են որոշ բարձրակարգ ռեստորաններում:

Պարզվում է, որ ցանկացած ռեստորանում պատվիրելով շամպայն՝ կարելի է կարծիք կազմել այդ հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի մասին: Եթե գավաթում փրփուրը շատ է, նշանակում է ամանեղենը նորմալ չի լվացվում: Հետո էլ, երբ նկատում ես, թե ինչ կեղտոտ գավաթից ես խմում շամպայնը, հնարավոր է, որ զզվես և թողնես խմելը: Բայց այստեղ մի հանգամանք էլ կա, որը կարող է այլ վտանգավոր սովորությունների պատճառ դառնալ: Օրինակ՝ օղի խմելը. կթողնես շամպայնը և կսկսես օղի խմել, քանի որ օղին գավաթի մեջ երբեք չի փրփրում, եթե անգամ գավաթն ընդհանրապես լվացած չէ: Թեպետ, օղիով դժվար թե, ասենք, ռոմանտիկ երեկո կազմակերպես...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով