Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքի ղեկավարների աշխատանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում արձանագրեց հակակարկտային կայանների ոչ ճիշտ օգտագործման խնդիրը: Վարչապետը հորդորեց բնակիչներին լրջորեն հետևել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատանքին, կանխել թալանը, կայաններն օգտագործել ճիշտ գազով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց Արարատի մարզ այցի ընթացքում:

«Զենիթ» տիպի հակակարկտային կայանների անարդյունավետության մասին շատ է  խոսվում հենց տեղադրման ժամանակից սկսած: Այդ թեմայով կառավարությունում քննարկում ունեցանք, բոլորի եզրակացությունն այն էր, որ դրանք անարդյունավետ հակակարկտային կայաններ են: Սակայն Արագածոտնի մարզում «Արմաս» գինու գործարանի շուրջ հեկտարներով այգիներ կան: Շրջայցի ընթացքում տեսա, որ այդ կայաններից կան այնտեղ, հարցրեցի դրանց արդյունավետության մասին: Ասացին, որ դրանք տեղադրելուց ի վեր այգիներն ընդհանրապես չեն տուժել, նշեցին՝ պարզապես լիցքավորում են նորմալ գազով և աշխատեցնում նորմալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Արարատի մարզի Սուրենավան համայնքում մայիսին տեղացած ուժեղ կարկուտին, Փաշինյանը նշեց, որ հետաքրքրվել է հակակարկտային կայանների տեղադրվածության մասին, հանձնարարել է ստուգել  դրանք: Ստուգելուց հետո պարզվել է, որ դրանք պարզապես լիցքավորված չեն եղել:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց՝ այդ համայնքում կա 4 հակակարկտային կայան, որոնցից 3-ը լիցքավորված են եղել, իսկ 4-րդը նախորդ տարվա պարտքերի և փոխանցում չանելու պատճառով լիցքավորված չի եղել: Ամբողջ կարկտային ամպն ուղղել են չորրորդի շրջանում, որի չաշխատելու պատճառով վնասվել է ծիրանի այգիները:

«Իմ եզրակացությունն այն է, որ մենք ոչ թե կայանների, այլ դրանք օգտագործելու խնդիր ունենք: Դրվում են այդ կայանները, չարաշահումներ են արվում, հետո ասում են, որ արդյունավետ չեն աշխատում, եկեք հրթիռ գնենք: Վաղը եթե հրթիռ գնենք, կասեն սա էլ չի աշխատում, մասերը կվաճառեն»,-նկատեց Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հիմա Սուրենավան գյուղի ժողովուրդն ակնկալու՞մ է, որ կառավարությունը պետք է փոխհատուցում տա ու դիմեց համայնքի ղեկավարներին, պատասխանատուներին. «Չե՞ք կարծում, որ դուք պետք է փոխհատուցում տաք, քանի որ դուք չեք կատարել ձեր գործը նորմալ»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ հակակարկտային կայանները նախատեսված են ացետիլենով աշխատելու համար, սակայն հիմնականում լիցքավորվում են պրոպանբութանային խառնուրդով։ Իսկ դա չի կարող իր բացասական ազդեցությունը չթողնել:

«Ես ուզում եմ մեր համայնքների բնակիչներին ասել, որ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատանքին հետևեն: Ո՞վ է ասել, որ պետք է թալանել կայանները, տեսածը չարձագանքել: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա»,-հորդորեց վարչապետը։

Նրա կարծիքով՝ պետք է ուսումնասիրել, թե  Արմավիրի մարզում գինու այդ գործարանի տարածքի այգիներում տեղադրված կայաններն ինչ գազով են լիցքավորվում, մյուսներում՝ ինչով, և հասկանալ, թե դրանք ինչու են մի տեղում արդյունավետ, մնացած տեղերում՝ ոչ, և գալ ընդհանուր եզրակացության:  

Արարատի մարզում կա 99 միավոր հակակարկտային կայան:

 

Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունից