Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնի և նորի խաչմերուկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ սեպտեմբերի 21–ի միջոցառումներին հրավիրվելու են Հայաստանի երեք նախագահները: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ երեք նախագահներից մեկն այս պահին գտնվում է դատական գործընթացի մեջ, իսկ մյուսի հետ կապված էլ ակնհայտ կան բացասական տրամադրություններ նոր իշխանության կողմից, հայտարարությունն ինքնին ողջունելի է: Ի վերջո, Սեպտեմբերի 21–ը վերկուսակցական տոն է, ընթացիկ քաղաքական իրադարձություններից զերծ տոն, և տրամաբանական է այդ տոնին երեք նախագահներին հրավիրելը: 

Հնչեցին նաև այլ հայտարարություններ՝ կապված սեպտեմբերի 21–ի տոնակատարության հետ, մասնավորապես նշվեց, որ, օրինակ, կլինի սելֆիի ժամ՝ քաղաքացիները կկարողանան սելֆի անել հայտնի մարդկանց հետ: Հայտարարությունը միանգամից ֆեյսբուքում դարձավ բուռն քննարկումների առիթ: Օգտատերերից շատերի կարծիքով անկախության տոնն ու սելֆիների ժամն անհամատեղելի են:Գուցե այդպես է, գուցե՝ ոչ: Բայց նման տեխնիկական սխալները հաստատ այն թերությունները չեն, որոնց համար արժե ջանասիրաբար քննադատել նոր իշխանություններին:

Այստեղ կարևոր է չսևեռվել առանձին դետալների վրա և փորձել հասկանալ ընդհանրապես Անկախության տոնի խորհուրդն ու այդ խորհուրդը կապիտալիզացնելու հարցում նոր իշխանության մոտեցումները: Այս իմաստով՝ երեք նախագահներին հրավերը շատ խորհրդանշական է ու շանս է տալիս տոնի տրամաբանությունը կառուցել նույն սկզբունքով՝ հինը չժխտելով ու նաև նորն ավելացնելով: Հնի ու նորի փոխհարաբերությունները միշտ են շատ ցավոտ, հատկապես, երբ կա հետհեղափոխական իրավիճակ, երբ նորը փորձում է հաղթել հնին ու զբաղեցնել նրա տեղը: Բայց նույնիսկ ամենաթունդ հեղափոխությունն էլ ժամանակային մեծ առանցքի մեջ բավական կարճ ընթացք ունի, եթե հաշվի առնենք նաև, որ որևէ հեղափոխություն չի կարող ապրել նույն ռիթմով և ինչ–որ պահից անցնում է ավելի խաղաղ ռիթմի: 

Իհարկե, անհրաժեշտ են նորարարություններ, դրանք անհրաժեշտ են միշտ ու հատկապես հեղափոխական ժամանակներում: Բայց հնի լիակատար մերժումն ու ժխտումը, բացառապես նորարարությունների ծայրահեղականացված միտումները կարող են տանել լրիվ այլ տեղ, որտեղ նորը կլինի մենակ՝ առանց հիմքի, վակուումի մեջ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով