Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասներեքից մնացին տասներկուսը. իսկ ավագանու կազմ կանցնեն...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպիսով, արդեն իսկ պարզ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը զերծ կմնա ոմանց համար տագնապի պատճառ դարձող 13 թվից: «Հարյուր տարի» լռության ուխտ պահած ՀԺԱՄ–ը նախ փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ, ապա և հրաժարվեց մասնակցել: Պատճառները նույնիսկ կարևոր էլ չեն, որովհետև նույն հաջողությամբ կարող էին հրաժարվել (դեռ ուշ չէ) մի շարք արդեն իսկ գրանցված ուժեր: Որքան էլ ճոխ ներկայացվեն սեփական հնարավորությունները, փաստը մնում է փաստ, որ հիմնական ֆավորիտ երկու ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ շեմը հաղթահարելու շանսեր տեսականորեն ունեն «Լույս» դաշինքը և, լավ երևակայության դեպքում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն: Հասկանալի է, որ վերջին երկուսի համար չափազանց դժվար է լինելու, սակայն տեսական հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնն ու ՀՅԴ–ի՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի կայուն ընտրազանգվածի առկայությունը:

Մնացյալի պարագայում, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին են կարողանալու, ենթադրենք, 20–25 հազար քվե ստանալ: Քվեներ, իհարկե, բոլորն էլ կստանան, նույնիսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որն իրեն ճոխություն թույլ տվեց կորցնել իր սակավաթիվ անդամներից մի քանիսին, այն էլ՝ այնպիսի, որոնք (կամ գոնե 1–2–ը) համարվում էին այդ կուսակցության առաջամարտիկները: Արդյունքում կոյուղաջրի տհաճ հոտն ու ծանր հետքը մնացին: Ամեն դեպքում, ցուցակում ընդգրկվածներն ու իրենց շրջապատը կարող են քվեարկել այդ ուժերի օգտին: Սակայն դա բավարար չէ, ուստի արդյունքում մենք կարող ենք ունենալ ձայների պարզ փոշիացում:

Այսուամենայնիվ, այս ընտրությունները մի չափազանց կարևոր հանգրվանի կբերեն. գոնե մայրաքաղաքում հստակ կամրագրվեն հեղափոխության արդյունքները: Այս պահի դրությամբ ուժերի առկա դասավորությունը ցույց է տալիս, որ Երևանի ավագանին ամբողջությամբ (կամ՝ գրեթե ամբողջությամբ) կազմված կլինի հեղափոխության հետ առնչություն ունեցող ուժերից՝ «Քայլ արա», ԲՀԿ, «Լույս»: Սակայն սա ունի մեկ վատ կողմ. ավագանին փաստացի ընդդիմություն ըստ էության չի ունենա, քանի որ դժվար է պատկերացնել երկիրը միասնական ջանքերով նախկին իշխանություններից ձերբազատած կուսակցություններից որևէ մեկի ընդդիմադիր լինելը: Զուտ ֆորմալ առումով փոքրամասնություն կազմած ուժերը կարող են դիտարկվել որպես ընդդիմություն, սակայն դասական իմաստով ավագանին կլինի անընդդիմադիր:

Գուցե հենց այս իմաստով է այս ընտրությունը լավ լակմուսի թուղթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին, որպեսզի դրանք էլ չանցնեն անընդդիմադիր մթնոլորտում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ