Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունը արտոնություններ տրամադրեց Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման ծրագրի իրականացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարով հետաձգեց «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման ևներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը վերաբերում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի կառուցմանը: Նա հիշեցրեց, որ նախորդ նիստերից մեկում լրացուցիչ ուսումնասիրության նպատակով հարցը հանվել էր օրակարգից, քանի որ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշել էր կասեցնել գործարանի կառուցումը:

«Մենք արդեն ստացել ենք տեսչական մարմնի մեկ այլ որոշում, որը բեկանել էր իր իսկ կայացրած որոշումը՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված փաստարկներին հակափաստարկների բացակայությունը: Այսինքն՝ ընկերությունն ազատ է իր գործունեությունն իրականացնելու մասով: Առնվազն այս պահին չկա այն հիմքը, որով կասեցված էր գործունեությունը»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ բնապահպանական սպառնալիքների վերաբերյալ կասկածները փարատվա՞ծ են, ինչին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այն ժամանակ գործարանի կառուցումը կասեցվել էր այն հիմքով, որ պետք է շրջակա միջավայրի փորձաքննություն անցնի որպես նավթավերամշակման գործարան, սակայն քննարկումների արդյունքում պարզվել է, որ դա ոչ թե նավթի վերամշակում է, այլ արդեն եղած նավթամթերքի վերամշակում, որը երկու տեսակի արտադրանք է տալու»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ «Փորձաքննություն» ՊՈԱԿ-ը այս պահին ուսումնասիրում է հարցը ու դեռևս չունի իր դրական եզրակացությունը: «Այսինքն՝ դեռևս չկա պատասխանը՝ արդյոք այդ գործունեությունը ենթակա՞ է պարտադիր փորձաքննության, և դրանից հետո արդյոք դրական եզրակացություն ստանո՞ւմ է, թե ոչ»: Նախարարի խոսքով՝ կոնկրետ սարքավորումներ ներկրելու արտոնություն տալու մասով առարկություն չունեն, սակայն եթե հետագայում պարզվի, որ, ենթադրենք, բացասական եզրակացություն է ստանում գործունեությունը, ապա այն չի կարող շարունակվել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այսօր ընդունվելիք որոշումը չի հակասում գործարանի գործունեության հետ կապված հետագա եզրակացությունների ընդունմանը: Արդյունքում որոշումն ընդունվեց:

Երևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի