Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական վախեր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Քաղաքական տարատեսակ ֆոբիաները կարծես թե դառնում են մեր առօրյայի անբաժանելի ու ստվերային հատվածը։ Ոմանք վախենում են Քոչարյանից, մյուսները՝ Նիկոլից, երրորդները՝ քաղաքականությունից ընդհանրապես, չորրորդներն էլ, օրինակ, «Փաստ» օրաթերթից, երբեմն էլ՝ նույնիսկ թերթի ստվերից։ 
 
Չէ, դեմ չենք, իսկապես էլ լինում են մարդիկ և քաղաքական գործիչներ, որոնք կարող են վախենալու լինել՝ իրենց հավակնոտությամբ, միջոցների միջև խտրականություն չդնելու էությամբ, բայց արդյոք կարելի՞ է ամեն քայլափոխի վախենալ։ Տպավորություն է, թե մենք հայտնվել ենք համընդհանուր վախի մթնոլորտում:
 
Բայց մի՞թե այսքան շատ վախի չափաքանակը առողջ է։ Չէ՞ որ վերջին երեք ամիսներն անցնում են սիրո, համերաշխության ու հանդուրժողականության կարգախոսների ներքո և դա շատ լավ է, դա մեր հանրության, հավաքական հանրության՝ այդ թվում նաև նախկին իշխանությունների (ինչքան էլ նրանց քննադատենք ու քննադատելու տեղ ունենանք) ձեռքբերումն է։ Եվ ուրեմն ինչո՞ւ վախենալ, երբ մենք վստահում ենք կամ գոնե ուզում ենք վստահել մեր իշխանությանը, արդարադատությանը, իրավապահ մարմիններին։ Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում վախ քաղաքականության մեջ, չէ որ դա պատերազմ չէ՝ բառիս բուն իմաստով, պայքար՝ այո, կռիվ, բախում՝ այո, բայց ոչ պատերազմ։ 
 
Ոչ էլ 1980–ականների Կոլումբիայում ենք կամ աֆրիկական որևէ երկրում, որտեղ քաղաքական հակառակորդները բառիս բուն իմաստով ուտում էին միմյանց։ Կարծես թե որևէ մեկը որևէ մեկին չի պատրաստվում ուտել։ Կարճ ասած՝ վախը չի կարող քաղաքական կատեգորիա լինել, գուցե քաղաքականության մեջ անհրաժեշտ են և՛ քաջ, և՛ զգուշավոր մարդիկ, բայց միևնույն է՝ վախով ոչինչ չի կառուցվում՝ առավել ևս՝ երկիր։
 
Ուստի՝ գուցե ժամանակն է՝ մեր բոլոր երևակայական ու իրական վախերից ձերբազատվել, սթափվել, ինչպես ասում էր դասականը, խորհել մեր գործի, անելիքների, մեր խնդիրների ու դրանց հաղթահարման մասին՝ յուրաքանչյուրս մեր չափով։ Գուցե ժամանակն է երևույթներից, իրողություններից ու մարդկանցից վախենալու փոխարեն փորձել պարզապես հասկանալ, վեր հանել լավ ու վատ կողմերը, բարձրաձայնել դրանք, քննադատել՝ անխնա, բայց ոչ վախենալ։ Վերջապես, չէ՞ որ շատ ենք սիրում ասել՝ մենք ենք տերը մեր երկրի, ասել է թե՝ մեր երկրում մեր տանն ենք, արդյո՞ք մենք վախենում ենք մեր տան մեջ։ Միանշանակ՝ ոչ։
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները