Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ կատարվում է Վերին Լարսում, չունի քաղաքական ենթատեքստ. տրանսպորտի փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Ինչպես և մեկ ամիս առաջ, Վերին Լարսում բեռնատար ու մարդատար մեքենաների այժմյան կուտակումները չունեն քաղաքական ենթատեքստ և պայմանավորված են զբոսաշրջային սեզոնով: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը: 

«Վստահեցնում եմ, որ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի դեպքում չկա որևէ խնդիր, քանի որ մենք մեր միջոցներով ևս փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք կարող է լինել նման բանի հավանականություն, և կարելի է ասել, որ դա բացառվում է »,-ասաց փոխնախարարը: 

Նա կրկնեց, որ այս անգամ ևս Վերին Լարսում մեքենաների կուտակումները պայմանավորված են տուրիստական սեզոնի հետ. հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում է Բաթում հանգստանալու:

 

 

 

Հիշեցնենք, որ նախարարությունից հաղորդել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր մեկնել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

 
Նշենք, որ երեկվա դրությամբ փոխնախարարն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Լարսի անցակետում կա որոշակի փոփոխություն՝ «դեպի դրականը»: Այսինքն՝ ռուսական հատվածում հերթը նվազել էր՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ, իսկ ավելի վաղ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ էր (որից 5 կմ՝ բեռնատար), իսկ վրացական մասից՝ մոտ 200 բեռնատար:

ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը նշեց, որ Լարսին այլընտրանքների մասով ներկա պահին ունեն մի քանի ծրագրեր, բայց դրանք հիմա չի մեկնաբանում, քանի որ կախված չեն միայն հայկական կողմից, այլ՝ միջազգային գործընկերներից:

«Որոշակի պայմանավորվածություններ կան: Չնայած վարչապետը լրագրողների հետ իր հարցազրույցում նշեց Հարավային Օսիայով այլընտրանքային ճանապարհը, բայց դա վերաբերում է միայն բեռնատարներին, իսկ մարդատարների մասով էլի խնդիր կունենանք: Բայց, մյուս կողմից, բեռնատարների թողունակությունն ավելի երկար է տևում և փաստաթղթաշրջանառությունը, պրոցեդուրան ավելի երկար է տևում, բայց դրանից տուժում է մարդատարը: Բայց, ամեն դեպքում, համեմատաբար էապես կփոխվի»,-ասաց տրանսպորտի փոխնախարարը:

«Վերջապես ե՞րբ դա պետք է լինի, ի վերջո, նախկին իշխանությունները ևս խոսում էին Լարսին այլընտրանքի մասին»: Այս հարցին ի պատասխան՝ նախարարության պաշտոնյան ասաց, որ ժամկետ չի կարող նշել, սակայն կարող է ասել, որ խնդիրն ակտիվ քննարկվում է, և այն օրակարգային է: 

«Մենք հիմա դիտարկում ենք բեռնափոխադրողների այլ ճանապարհ , որից մասին ևս զերծ կմնամ փակագծեր բացելուց, բայց շուտով կլինի որոշակի հրապարակայնություն»,-ասաց փոխնախարարը: Խոսքը ոչ միայն ցամաքային, այլև ծովային ճանապարհի մասին է:

 

 

 

 

ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան