Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր ականատես ենք լինում՝ որոշ բիզնեսներ նույնիսկ տեղյակ չեն՝ օրենքով, առանց կոռուպցիոն մեխանիզմների ինչպես պետք է աշխատեն. Հակոբ Ավագյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Ցավոք սրտի, ցանկացած փոփոխություն՝ լինի դրական, թե  բացասական, բիզնեսի կյանքում ևս բերում է ցնցումներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը՝ անդրադառնալով փոքր առևտրով զբաղվող տնտեսվարողների դժգոհություններին, որ փակվում են, քանի որ ստիպված են ՀԴՄ-ները տպել և ամբողջ շրջանառությունը ներկայացնել: 

«Առևտրի ոլորտում նոր դրույթ չի փոխվել, պարզապես քաղաքական իրավիճակներից ելնելով՝ իրադրություն է փոխվել, այսինքն, եթե  նախկինում ասում էինք, որ խոշոր մատակարարները ոչ ամբողջովին են իրենց ապրանքները փաստաթղթավորում, որը շղթայական ռեակցիայով բերում էր նրան, որ փոքրն իր հասույթը թաքցնի, ապա այսօր այդտեղ, կարծես թե, մենք դրական  տեղաշարժ ունենք, այսինքն՝ եթե ուժեղացվել է և հավասար  պայմաններով է իրականացվում հարկային վարչարարությունը, փոքրերի մոտ ապրանքները մատակարարվում են փաստաթղթավորմամբ»,-ասաց նա:

Նշենք, որ փոքր կրպակատերերի դժգոհությունն էր փոխանցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով նշել էր, որ դժգոհության պատճառն այն է, որ ապրանքի մատակարարներն ամբողջ ապրանքը փաստաթղթավորում են, և ստիպված առևտրի կետերը բոլորը ՀԴՄ-ները տպում են,  արդյունքում մուտքերը նույն են, բայց հարկերը ավելացել են:

Ըստ փոխնախարարի՝ փոքրերի մոտ էլ պետք է վարքագծի կանոններ փոխվի, և իրենք էլ իրենց հասույթը, հետևաբար բերեն ճիշտ հայտարարագրեն:   

«Կոնկրետ այդ խնդրում ոչինչ չկա անելու, որովհետև եթե ամբողջ շղթան փաստաթղթավորում են, առևտրի ոլորտը հնարավորություն ունի հարկը իջեցնելու մինչև 1,5 տոկոս շրջանառությունից, որն ինձ թվում է՝ մեծ հարկային բեռ չէ, եթե կարողանան գնորդ-մատակարար շղթան ուղղել  ու 1,5 տոկոս հարկ վճարել»,-ասաց նա:

Հակոբ Ավագյանն օրինակ բերեց, որ եթե կոռուպցիոն մեխանիզմները վերանում են, ապա բիզնեսի մոտ վարքագծի կանոնները ևս պետք է փոխվեն: «Մենք այսօր ականատես ենք լինում բիզնեսների, որ նույնիսկ տեղյակ չեն լինում, որ ոչ կոռուպցիոն մեխանիզմներով, օրենքով ինչպես պետք է աշխատեն: Իր մոտ հարցականներ են լինում, և հուսով ենք, որ իրենց մոտ դա շատ արագ կանցնի»,-ասաց նա:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու