Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրուց` ատելություն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրելուց` մինչև վերջ, ատելուց` մինչև վերջ, մարդ չգիտի` ազգային մտածելակե՞րպ է, դիմագի՞ծ, թե՞ որևէ այլ բան: Ժողովրդի սիրո ու ձեռքերի վրա եկավ առաջին նախագահը, գնաց` ատելությամբ, ոչ պակաս սիրով եկավ Քոչարյանը, թեկուզ` այս դեպքում, հանրության մի մասի սիրով, բայց այդ սերը կար: Ոչ պակաս սիրով էր հետ եկել նաև Կարեն Դեմիրճյանը` 1998–ին, չնայած որ դրանից ընդամենը 10 տարի առաջ նույն Դեմիրճյանը հեռացել էր ատելությամբ: Ավելին` նորից հանրության մի հատվածի սիրով 2008–ին վերադարձավ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այս սիրո և ատելության սերտաճումն արդեն դառնում է շրջապտույտ և գալիս հերթական անգամ ապացուցելու` սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է:

Այն, ինչ կատարվում էր հայաստանյան մեդիահարթակում հուլիսի 26–ին, իրապես էլ ատելության ցնծություն էր` այս բառը, կարծես թե, մոդայիկ է: Ու այստեղ էլ մեղադրելու տեղ չկա, մարդիկ, առավել ևս պաշտոնյաները վաստակում են այդ ատելությունը: Դժվար է չհասկանալ` տարիներով սպասված օր էր, զսպված ու խորը թաքցված ատելության ու վախի հանգուցալուծման օր: Բայց արդյո՞ք ատելության այդ չափաքանակը առողջ է, արդյո՞ք արդարության պահանջը` այդքան մոլեգին: Ի վերջո, զգացմունքներով արդարություն չի հաստատվում, չէ՞ որ Թեմիսի աչքերը կապված են:

Ընդհանրապես, ցանկացած մոլեգին զգացմունք առողջ չէ, սթափ չէ, այո, Քոչարյանը պետք է պատասխան տա, այդ պատասխանը գուցե նոր հարցեր առաջացնի, որոնց պետք է պատասխան տան այլոք ևս: Սակայն Քոչարյանը կամ ցանկացած ոք պետք է պատասխան տա ոչ թե ատելության կամ սիրո մոլեգնումի մեջ, այլ սառը սթափության ու արդարադատության անաչառ կուրության պայմաններում: Ի վերջո, Քոչարյանն այստեղ հերթական մեկն է` պետության համեմատ, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, կարևորն այն է, թե ինչ հասարակություն ենք մենք ուզում ունենալ, սիրուց ատելություն ակնթարթային թռիչքներ կատարո՞ղ, թե՞, այնուամենայնիվ, սառը, չափազանց սառը դատողությամբ: Գիտենք, դժվար է մեր հասարակության համար զսպել ցավը, ուրախությունը, ատելությունը և սերը, բայց աներկբա է ` պետք է գա արդարության ու բարոյականության, արդարության ու զգացմունքայնության համաձայնությունը կամ համերաշխությունը` առանց մեկի կամ մյուսի ստորադասման:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան