Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղի միակ աղջիկ մեղվապահն ու երևանցին, ով ընտրեց Դրախտիկը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրականությունն ու մեղրը Դրախտիկում իրար են խառնվել: Մասնագիտությամբ բանասեր, համայնքային սոցիալական աշխատող Մարիամ Աղաջանյանը դեռ 10-րդ դասարանից է մեղվաբուծությամբ զբաղվում: Գյուղում շատ աղջիկներ կան, որ օգնում են իրենց մեղվաբույծ ծնողներին, բայց աղջիկ մեղվապահ միայն ինքն է:

Գրականությունն օգնում է` ասում է Մարիամը. «Մեղվաբուծությունն ինձ համար ոչ միայն բիզնես է, այլև հոբբի. եթե մեղուներին որպես բիզնես նայես, հաջողության չես հասնի: Մեղուների խնամքը քեզ համար պետք է հաճելի լինի` հաճելին օգտակարի հետ պետք է համատեղել: Ասում են` եթե ինքդ ես աշխատում մեղվանոցի հետ, քեզ սիրում են, ես իրենց շատ եմ սիրում»,-նշում է Մարիամն ու հավելում` մեղուների հետ լեզու գտնելը կարևոր է:

Սկզբունքը հետևյալն է` ամբողջությամբ պետք է հասկանալ նրանց, սիրել աշխատանքը, հետո նոր ունենալ համապատասխան գիտելիքներ ու պայմաններ:

Մեղվաբույծ Ռուբեն Սարուխանյանի տարիների փորձն ավելի մեծ է: Դեռ 1981 թվականից է զբաղվում մեղվաբուծությամբ: Նա ապրում է Երևանում, բայց կապը Դրախտիկի հետ ևս մեծ է: 

Ամբողջ Հայաստանով շրջել է ու եզրակացրել` Դրախտիկը այն տեղն է, ուր պետք է մեղվաբուծությամբ զբաղվի:

«Տեսա, որ այստեղ հոյակապ է, մի տուն տղայիս համար գնեցի, մի հատ էլ` աղջկաս:

Երևանից գալիս ենք, հանգստանում ու մեղվաբուծությամբ զբաղվում»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց մեղվաբույծը:

Ռուբեն Սարուխանյանը շեշտեց` Դրախտիկում մարդիկ արարող են, ուղղակի գյուղի զարգացումը դանդաղ է:

Գյուղացին շատ է չարչարվում, բայց իր չարչարանքի արդյունք կաթն ու մածունը շատ էժան է վաճառում: 100 դրամով կաթ են ծախում, բայց քաղաքում մի լիտր կաթը 450 դրամ է: Գյուղացին արևի տակ աշխատի, արարի ու ընդամենը` 100 դրամ: Գյուղացու ապրանքը մի քիչ ավելի թանկ պետք է լինի` գոնե կիսով չափ: Լուծումը օրենքն է, որ գյուղացու ապրանքն այդքան էժան չմթերվի, գյուղացին էլ գումար վաստակի: Հիմնականում առնող ծախողները` միջնորդներն են գումար աշխատում, իսկ գյուղացին առավոտից իրիկուն քրտնաջան աշխատում է ու ոչ մի արդյունք չի տեսնում»,-իր մտահոգությունն է հայտնում մեղվաբույծը: 

Ինչ վերաբերում է գյուղում մեղվաբուծությունը զարգացնելու տեսլականին, Ռուբեն Սարուխանյանը նշեց. «Թող մեղվաբույծներին ցածր տոկոսներով վարկեր տան, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը մի քիչ ավելի արագ առաջ տանել ու զարգացնել: Հիմա եթե տարեկան 24 տոկոսով վարկ վերցնեն, դժվար կլինի: Մեղրը մյուս մթերքների նման չէ: Մեղվաբուծության մեջ ներդրած գումարը, այսպես ասած, շուտ հետ չի գալիս: Ամբողջ տարին աշխատում ես, մեղր ես արտադրում ու մինչև 24 տոկոսը տալիս ես, արդյունքում ոչինչ չի մնում: Եթե շատ էժան տոկոսներով վարկեր տան, մեղվաբույծները փեթակները կավելացնեն»

Մարիամ Աղաջանյանի օրինակին հետևելը դժվար չէ:

Ռուբեն Սարուխանյանն ասում է` եթե երիտասարդները մի անգամ մտնեն այս բնագավառ, էլ դուրս չեն գա. «Եթե զբաղվեն` մեղուների հետ աշխատելուց շատ ազդակներ կվերցնեն»:

Նա հետ գնաց հեռավոր 1985 թվական, հիշեց ուսանողական տարիները:

«Այդ տարիներին ես սովորում էի Ռուսաստանում: Դպրոցներում մեղվաբուծություն էին դասավանդում: Եթե գյուղի դպրոցում դասավանդեն, մանուկ հասակից երեխաները կսիրեն մեղուներին: Հետո աշխատանք էլ կունենան` միայն կաթի ու մածունի հույսին չեն մնա: Դրան զուգահեռ` մեղվաբուծությունն էլ օգուտ կբերի»,-ասաց նա: 

Գյուղի միակ «աղջիկ մեղվապահը»` Մարիամ Աղաջանյանն ասում է` իր մեղրն այնքան շատ չէ, որ վաճառքի խնդիր ունենա«Մեղրը վաճառում եմ թե՛ մեր համայնքում, թե՛ Երևանում: Եթե մեկ անգամ գնում են ու տեսնում, որ արդար է, խնդիր չես ունենում: Երևանից արդեն մի քանի անգամ զանգահարել են ու գնել»:

Իսկ մաքո՞ւր է, թե «խառնած». անցորդների հարցից Ռուբեն Սարուխանյանը կարծես չէր վիրավորվում: Առաջարկում էր նախ համտեսել, հետո էլ սիրով տալիս այն հասցեն, որտեղ ստուգում են մեղրի անարատությունը: «Դրախտիկի անարատ մեղրը» գնահատեցին, իսկ Մարիամն ասաց` մեղուները մաքուր աշխատանք են սիրում, բերքն էլ վաղը կհավաքի: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին