Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ասեք՝ թող մի օրենք էլ պնակալեզների քոքը կտրելու համար ընդունեն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե նախկինում օրվա իշխանությանը կամ ռեժիմին սեփական անձի հավատարմությունը ցույց տալու համար երկրի նախագահների նկարն էին կախում կաբինետի պատերից, հիմա՝ կրծքին են «կախում» ու հպարտ– հպարտ ման գալիս: Շատերի համար դա սովորական երևույթ է: Եվ չնայած փոխվել են ժամանակները, փոխվել են կարգերը, փոխվել են կուսակցությունների դիրքավորումները և, վերջապես, փոխվել է նաև երկրի ղեկավարը, բայց խոնարհվելու հակումներ ունեցողների համար հին ավանդույթները դեռ շարունակվում են: 

Պարզվում է՝ կուռքեր ստեղծելուն սովոր, դրանց առջև խոնարհվելու և զոհողություններ մատուցելու «ավանդույթը» «հարգողների» համար տարբերություն չկա, թե հերթական պատեհ առիթի ժամանակ ում առջև են խոնարհվում, կարևորը՝ իրենք իրենց «գործն» անեն: Նման սովորություն չունեցողների համար էլ, այնուամենայնիվ, հասկանալի չի դառնում, թե այս առումով ինչ տարբերություն՝ առաջընթաց կամ հետընթաց է արձանագրվել: Շատերը չեն հասկանում անգամ, թե ինչպես կարող է նույն մարդը, ով ընդամենը օրեր առաջ պատրաստ էր երկրիներկայիս ղեկավարին հոշոտել, հիմա նոր իշխանությունների առջև ոչ միայն սիրահոժար խոնարհվում է, այլև կարող է կոլեկտիվի անդամներին ստիպել նոր առաջնորդի նկարը կրծքին խփած ներկայանալ այս կամ այն միջոցառմանը: 

Նայում ես ու զարմացած արձանագրում, թե նույն սողացողներն ինչ վարպետությամբ են սողալով փորձում հիմա էլ նվաճել օրվա իշխանությունների համակրանքը և մասսայական միջոցառումների ժամանակ ամեն քայլափոխի փառաբանում երկրի նոր իշխանություններին: Աբսուրդն այն է, որ օրինակ դպրոցի ՀՀԿ–ական տնօրենը կարող է հրաման արձակել, որ այս կամ այն միջոցառման ժամանակ աշակերտները Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկ հագնեն ու նոր մասնակցեն միջոցառումներին: Իսկ փառքից ու ծափերից ուրախացած օրվա իշխանությունն էլ առանձնապես ուշադրություն չի դարձնում, թե ինչպես է այս կամ այն դպրոցի տնօրենը կաշին փոխում ու ստիպում, որ ողջ կոլեկտիվն ու մատաղ սերունդն էլ կաշի փոխելուն վարժվի: Օրվա պահանջին չհնազանդվողներն էլ, եթե նախկինում համարվում էին ՀՀԿ–ի թշնամի, հիմա համարվում են նոր իշխանությունների թշնամի: Եվ առանձնապես չեն էլ խորանում, որ երեկվա ու այսօրվա իշխանությունների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա: Կարևորը՝ խոնարհվելու և հավատարմության թեզը պաշտպանելու առիթ լինի: Մնացածը տեխնիկայի հարց է: Եվ սա համատարած է, հատկապես մարզերում: 

Միանշանակ է, որ ո՛չ վարչապետ Փաշինյանը, ո՛չ էլ, առավել ևս, ԿԳ նախարար Ա. Հարությունյանը ոչ միայն նման կուլիսային հրաման չեն տվել, այլև դեմ են երեխաների հոգեբանությունն արատավորելու այդօրինակ դրսևորումներին, բայց դա ամենևին էլ չի խանգարում սողալուն սովոր մարդկանց շարունակել նույն ոգով սողալ դեպի նոր իշխանություն՝ անկախ նրանից, թե այդ ճանապարհին ինչեր են ոտնահարվում:

Հիմա հարց. ի՞նչ անել նման ստրկամիտներին հասկացնելու համար, որ չի կարելի երեխաներին ստիպել միջոցառման ժամանակ պարտադիր կերպով երկրի ղեկավարի նկարով շապիկ հագնել, չի կարելի քարոզել, թե ում սիրեն, ում՝ ոչ, չի կարելի երեխայի մեջ ստրուկի հոգեբանություն սերմանել, չի կարելի …, չի կարելի … Բայց ո՞ւմ ես ասում, միևնույն է, դրանք կան ու այնքան շատ են, որ մի օրենք էլ պետք է ընդունել նմանների քոքը կտրելու համար: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին