Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դասերին չհաճախող ուսանողներ և աշակերտներ այլևս չենք ունենալու. ԿԳ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին ու ուսանողներին կոչ է անում սեպտեմբերից նորմալ հաճախել ուսումնական հաստատություններ: Այս մասին հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը: Պատճառը ուսանողների կողմից ստացված բողոքներն են, ովքեր նշում են, որ ավարտական քննության ժամանակ անբավարար գնահատականներ են ստանում:

«Մի կողմից՝ ճիշտ է, որ եթե ուսանողը անբավարար է պատասխանում, պետք է անբավարար գնահատական ստանա: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց սրա հետ մեկտեղ ուսանողները մի խնդիր են առաջ քաշում, որի հարցում նույնպես իրավացի են. ասում են` 4 տարի մեզ հասցրել են վերջին կուրս, և հանկարծ խստություն են անում և դիպլոմ չեն տալիս: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես են այդ ուսանողները հասել մինչև ավարտական կուրս»,- նշեց է նախարարը:

Արայիկ Հարությունյանն այս խնդրի լուծումը տեսնում է հաճախումների և ուսումնական հաստատության ղեկավարների գործելաոճի մեջ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես ավագ դպրոցում ու ուսումնարաններում կան չհաճախող ուսանողներ և աշակերտներ: Ստացվում է, որ նրանք չեն հաճախում, պետությունը նրանց յուրաքանչյուրի հաշվով գումար է փոխանցում տվյալ հաստատությանը, ուսումնական հաստատությունների ղեկավարները այդ աշակերտներին և ուսանողներին պահում են, որովհետև իրենց ուսումնական հաստատությունները դրանից եկամուտ են ստանում, և այսպես արատավոր համաձայնություն է լինում, երբ ուսանողը չի սովորում ու գիտելիք ստանում, դրա հետ մեկտեղ պետությունը չմատուցված ծառայությունների դիմաց գումար է տալիս»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը բոլոր ուսանողներին և աշակերտներին կոչ է անում սեպտեմբերից պարտաճանաչորեն հաճախել ուսումնական հաստատություններ ու սովորել և զգուշացնում, որ նախարարությունն այս հարցում հետևողական է լինելու: Ավագ դպրոցների և ուսումնարանների ավարտական դասարանի աշակերտներին էլ հորդորում է անհրաժեշտության դեպքում կրկնուսույցների մոտ գնալ դասերից հետո:

«Այլևս նման պրակտիկայի պետք է չգնալ, և սեպտեմբերից հաճախել համալսարան ու սովորել, որովհետև մենք խստագույնս վերահսկելու ենք հաճախումները, հետևաբար տեսնելու ենք, թե ինչ ծառայություն են մատուցում ուսումնական հաստատությունները, արդյոք արդարացվա՞ծ են տրված այդ ատեստատներն ու դիպլոմները, որոնք տրամադրում են տվյալ ուսումնական հաստատությունները: Ավագ դպրոցի հատկապես վերջին տարում աշակերտները չեն հաճախում` համաձայնության գալով իրենց տնօրենների հետ, որպեսզի պարապեն այդ ընթացքում կրկնուսույցի մոտ: Կարծում եմ, որ պատշաճ կերպով դասերի հաճախելը դպրոցում և սովորելը թույլ կտան լավ արդյունքներ գրանցել ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ»,- նշեց Հարությունյանը:

Կրթության և գիտության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի վերջում խոստացավ հաջորդ անգամ խոսել Երևանի չինական դպրոցի մասին:

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր Կամենդատյան