Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի բաժնի պետ Լիլիթ Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շինթա Նիշինոյին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ճապոնացի հյուրին ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է փոքր ու միջին բիզնեսին հնարավոր բոլոր միջոցներով՝ խորհրդատվությամբ, հանդիպումների ու սեմինարների կազմակերպմամբ, աջակցելու պատրաստակամությունը: Նա մասնավորեցրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ շատ ավելի հեշտ և նպատակահարմար է կանխել ռիսկերը, վերացնել դրանք կամ հասցնել նվազագույնի հենց արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով:

Պարոն Նիշինոն ներկայացրել է ճապոնական փորձն այս ոլորտում, նաև տեղեկացրել, որHACCP համակարգի ամբողջական ներդրումը Ճապոնիայում նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը: Նա նշել է, որ 36 ոլորտների համար մշակվում են առանձին ձեռնարկներ, որոնք ներառում են բոլոր ձևաթղթերն ու մատյանների օրինակները: Այս առումով մեծ նշանակություն է տրվում տնտեսվարողների համար թրեյնինգների կազմակերպմանը:

Թե Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը, թե Տեսչական մարմնի մասնագետները շեշտել են ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է տնտեսվարողների գիտելիքների և կարողությունների ավելացման համար ջանքերի մեկտեղումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել թրեյնինգներ փոքր և միջին ձեռնարկատերերի, հատկապես՝ նոր բիզնեսի մեկնարկման ծրագրեր ունեցողների համար: Տնտեսվարողները կարիք ունեն ամենալայն տեղեկատվության՝ բիզնես սկսելու համար անհրաժեշտ ամենաառաջնային քայլերից սկսած մինչև HACCP համակարգերի ներդրման մանրամասները:

Թրեյնինգների մեկ այլ շարք էլ նախատեսվում է կազմակերպել Տեսչական մարմնի մասնագետների որակավորման բարձրացման ու գիտելիքների կատարելագործման համար:

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո