Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


11 միլիարդ դրամ անկանոն ջրամատակարարման համար. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թ. ՀՀ բյուջեն կազմել էր 1 տրիլիոն 508 միլիարդ 797 միլիոն դրամ, որից 659 միլիարդ 649 միլիոն դրամն արդեն ծախսվել է: Անցել է արդեն մոտ յոթուկես ամիս, բայց բյուջեի մեծ մասը՝ 849 միլիարդ 147 միլիոն դրամը, դեռևս կա:

Բյուջեից ամենից շատ գումար հատկացվել է սոցիալական ապահովությանը՝ 408 միլիարդ 634 միլիոն, որից այս պահի դրությամբ առկա է դեռ 192 միլիարդ 21 միլիոն դրամ: Երկրորդ տեղում է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտը, որին 2018 թ. բյուջեով հատկացվել է 286 միլիարդ 748 միլիոն դրամ: Այս գումարից ծախսվել է 135 միլիարդը:

Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ընդհանուր բնույթի ծառայությունները: Օրինակ՝ այս գումարից 141 միլիարդ 193 միլիոն դրամն ուղղվել է պետական պարտքի գծով գործառնություններին, իսկ 10 միլիարդ դրամից մի փոքր ավելի էլ՝ հետազոտական աշխատանքներին: Սրանից 839 միլիոն դրամն ուղղվել է ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանությանը, 275 միլիոն դրամը՝ Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամին՝ որպես պետական աջակցություն, 802 միլիոնն էլ՝ գիտաշխատողների գիտական աստիճանների համար տրվող հավելավճարն է:

Օրինակ՝ ծրագրման և վիճակագրական ծառայությունների համար էլ այս տարի հատկացվել է 2 միլիարդ 241 միլիոն դրամ, որից 98 միլիոն 660 հազարն ուղղվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանը: Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը կազմել է 149 միլիոն 595 հազար դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է ընդամենը 53 միլիոնը:

Շրջակա միջավայրի պահպանությանն ու բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների իրականացման համար նախատեսված համապատասխանաբար՝ 11 միլիարդ 621 միլիոն և 22 միլիարդ 426 միլիոն դրամից շատ քիչ գումար է դեռևս օգտագործվել: Շրջակա միջավայրի պահպանման համար, օրինակ, ծախսվել է 2 միլիարդ 378 միլիոն դրամ, որից աղբահանության համար՝ 24 միլիոն 635 հազար դրամ: 

Բնակարանաշինության խնդիրների լուծման նպատակավ հատկացված գումարից ծախսվել է միայն 3 միլիարդ 911 միլիոնը: Ջրամատակարարման համար այս տարի հատկացված 11 միլիարդ 269 միլիոն դրամից օգտագործվել է միայն 1 միլիարդ 348 միլիոնից մի փոքր ավելի: Սա ամբողջ հանրապետության մասշտաբով տրամադրվող գումարի մասին է: Եվ, թերևս, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին մեկ–երկու շաբաթների ընթացքում ջրամատակարարումը, հատկապես՝ Երևանում, հեռու է կատարյալ լինելուց: Սակայն ամռան սեզոնին ջրամատակարարման խնդիրը ոչ միայն մայրաքաղաքում է: Առավել ծանր իրավիճակում են առանց ջուր մնացած հողատարածքների սեփականատերերը: Գուցե, եթե փող կա, օգտագործել դրանք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ Վարդևանյան