Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղբ թափելու բնավորություն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել, որոնցով նոր տուգանքներ են սահմանվել աղբահանության պատշաճ չկազմակերպման, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերի համար: Եթե կարճ ասենք` լավ է: Սակայն հանրության մեջ կան երևույթներ, որոնք հաճախ հնարավոր չէ վերահսկել տույժ–տուգանքներով ու օրենքներով:

Սրանցից ամենացայտուններից մեկը աղբ թափելն է: Աղբի դեմ պայքարը, մեծ հաշվով, տանուլ են տվել հայաստանյան բոլոր իշխանությունները: 

Ոչ վաղ անցյալում, նախկին կառավարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պայքար էր մղում ավտոմեքենաներից աղբ թափող վարորդների դեմ: Թե քանի վարորդ ենթարկվեց պատասխանատվության ու վարչական տույժի, որևէ տվյալ չկա: Օրերս էլ, ոստիկանապետ Օսիպյանն անձամբ ստիպեց տաքսու վարորդին` վերցնել իր գցած աղբը: Բայց դե, Օսիպյանը հո անընդհատ փողոցում չի լինելու:Ընդհանրապես, աղբը չսահմանված վայրում թափելու համար միշտ էլ եղել է վարչական տույժ: Սա պարզապես նշանակում է, որ օրենսդրական կարգավորումներով այսօրինակ հարցերն այդպես էլ չեն լուծվում: 

Իր հերթին սա նշանակում է, որ խնդիրն այստեղ հանրային մտածողության և գուցե նաև կրթության մեջ է:

Ի դեպ, հետաքրքիր է նշել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը շաբաթօրյակների մեծ ջատագով էր, սակայն հենց այստեղից է սկսվում բովանդակային խնդիրը, որովհետև մաքուր երկիր ունենալու համար պետք չէ հաճախակի հավաքել աղբը, պետք է պարզապես չկեղտոտել: 

Անկեղծ ասած, դժվար է տեսնել այն լուծումները, որոնք կարճ ժամանակում մեր հասարակության մոտ կձևավորեն երկիրը, քաղաքը, ժամանցային գոտիներն ու ընդհանրապես միջավայրը չաղտոտելու չգրված սկզբունք: Սակայն ակնհայտ է, որ վարչական օրենքների, տույժ տուգանքների խստացմանն ու ավելացմանը զուգահեռ, շատ ավելի կարևոր են բացատրական, քարոզչական ու կրթական գործունեությունը, որի արդյունքում յուրաքանչյուրի համար ամոթ կլինի աղբ թափել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ Կարապետյան