Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մասնավոր շահերին համաձայնեցված օրենքների հետևանքները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանքերն ու հանքարդյունաբերությունը Երկիր մոլորակի բաց վերքերն են: Այս գնահատականը բոլորովին էլ չափազանցված կամ զգացմունքային չէ, քանի որ իրականում հանքերը այլախեղում, աղտոտում ու ոչնչացնում են այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Սակայն, ինչպես ցանկացած ծայրահեղության դեպքում, հասկանում ենք, որ հանքարդյունաբերությունը բազմաթիվ երկրների տնտեսության համար առանցքային ճյուղ է, հասկանում ենք նաև, որ պետությունները, գնալով հանքարդյունաբերության զարգացման ճանապարհով, որոշակի փոխզիջումային տարբերակներ են գտնում, օրինակ` բնության ոչնչացման դիմաց կարողանում են ապահովել քաղաքացիների սոցիալ– տնտեսական ավելի բարվոք պայմաններ: 

Արդյոք այս իրողությունն ունե՞նք Ամուլսարի պարագայում, որտեղ արդեն շաբաթներ շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ` հանքի շահագործման դեմ, բնակիչները փողոցներ են փակել և այլն: Սովորույթի ուժով հրավիրվել է հակընդդեմ ակցիա, այս անգամ հանքի աշխատակիցների կողմից, միագույն արտահագուստով: 

Ըստ էության, ներկայումս պարզ չէ, թե ինչպես կարելի է լուծել Ամուլսարի թնջուկը, պարզ չէ, որովհետև կառավարությունը, կարծես թե, չի ցանկանում կտրուկ կերպով միջամտել հարցին, ըստ էության, նպատակահարմար էլ չէ կտրուկ միջամտությունը: Սակայն այս ամբողջ պատմության մեջ ի հայտ են գալիս շատ ավելի խորքային խնդիրներ: Ամուլսարի շուրջ զարգացումների վերջին տասը տարվա համառոտ հետազոտությունից պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե այս կամ այն հանքն է կամ հանքարդյունաբերությունը, կամ նույնիսկ բնապահպանական խնդիրները, այլ այս ոլորտին վերաբերող օրենսդրական ամբողջ փաթեթը: Ավելին, որոշ դեպքերում` այդ թվում նաև Ամուլսարի պարագայում, ակնհայտ է դառնում, որ հաճախ ընդունվել կամ փոփոխվել են օրենքներ, որպեսզի վերջիններս հարմարեցվեն կոնկրետ ընկերության կամ ընկերությունների շահերի: Ի դեպ, նշենք, որ այս պրակտիկան համակարգային հիվանդություն է, ցանկացած այլ բնագավառում մենք կարող ենք հանդիպել այնպիսի ոլորտների, որտեղ նման փոփոխություններ են արվել անգամ մեկ անհատի շահերը պաշտպանելու համար: Սակայն վերադառնանք մեր հանքերին: Ըստ էության, Ամուլսարի խնդիրը նոր կառավարության համար յուրօրինակ փորձաքար է. թե ինչպես կառավարությունը դուրս կգա այս փորձությունից, այլ հարց է, շատ ավելի կարևոր է, թե կառավարությունը, գուցե նաև խորհրդարանը ինչ քայլերի կդիմեն և ինչ գաղափարներ շրջանառության մեջ կդնեն, որպեսզի առաջիկայում ոչ միայն բացառվեն Ամուլսարի խնդրի նման իրողությունները, այլև ներկայումս շահագործվող հանքերը նույնպես ենթարկվեն արմատական մոնիթորինգի և ստուգումների: Վերջիններս, ներքին համոզվածությամբ, պիտի որ բացահայտեն Հայաստանի ընդերքի ու ազգային հարստության աննախադեպ թալանի դրվագներ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին