Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ վրիպակի արդյունքում է մարզպետը «դարձել» բազմաբնակարան շենքի «սեփականատեր». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Փաստ» օրաթերթը հրապարակել էր ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի տվյալները, ուր մասնավորաբար նշված էր, որ նա հայտարարագրել է բազմաբնակարան շենք ու հողամաս: 

Երեկ առավոտյան մարզպետի օգնականը զանգահարել էր խմբագրություն ու իր «իշխանության բարձունքներից» պահանջում էր հերքել մարզպետի՝ բազմաբնակարան շենք ունենալու փաստը: Երբ հոխորտացող օգնականին «սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում» բացատրեցինք, որ տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրից, այն է՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից, նա միայն այդ ժամանակ խոստացավ... ճշտել: Ընդ որում՝ «ոչ միայն դա»: Ճշտելուց հետո «Փաստ» թերթին ուղարկեցին պարզաբանման տեքստ, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման կամ սրբագրման իրավունք վերապահելու. 

«ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «Պաշտոնատար անձի պաշտոը ստանձնելու հայտարարագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը բաժնի 1.1 կետի «Անշարժ գույքի տեսակը» սյունակում տեխնիկական վրիպակի պատճառով՝ «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.» փոխարեն պետք է լիներ «Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,»: Վրիպակը ուղղվել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթկայի հանձնաժողովը կհրապարակի հայտարարագրի ուղղված տարբերակը»:

Ահա և ամբողջ պատմությունը: Միայն թե նոր պաշտոնյաները ճիշտ կանեն երկու հանգամանք աչքի առջև ունենան: Մինչ որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի վրա «հոխորտալը» լավ կլինի ճշտեն իրականությունը, ըստ այդմ՝ տարբերակեն հերքման պարտադիրությունն ու պարզաբանման պատրաստակամությունը, քանի որ այս պարզաբանումը որևէ կերպ պարտավոր չէինք հրապարակել. վրիպակը եղել է կա՛մ տվյալը հանձնաժողովին ներկայացրած անձի, կա՛մ հանձնաժողովի աշխատակցի կողմից: Եվ երկրորդ՝ լրատվամիջոցների հետ իրենց իշխանական «անհասանելի բարձունքներից» խոսելը լավագույն ճանապարհը չէ: Սա՝ իմիջիայլոց, որովհետև նման բաներն իմանալը հաստատ չի խանգարի ոչ մեկին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին