Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացնում Նազիկ Ամիրյանի, Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործերի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի շտապում ասել Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կլինի, թե ոչ: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ առայժմ այդ մասին տեղեկություն չի կարող հաղորդել:  

«Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կլինի, թե ոչ, այս պահին հստակ չեմ կարող ասել: Դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, եկեք առաջ չընկենք, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, դուք այդ մասին կիրազեկվեք»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Լրագրողները նկատեցին, որ ըստ ՀՔԾ հայտարարության, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, և գործում չի խոսվել պահածոները մեքենաներով տեղափոխելու մասին:

«Եթե նախաքննությունը բավարար ապացույցներ ունենար, ապա ձերբակալման հիմքում նաև դա կնշվեր, պետք է լինի ապացույցների բավարար համակցություն: Այս պահին նախաքննական մարմինն այդպես է գնահատել»,-ասաց Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Նազիկ Ամիրյանն ինքն է եկել ներկայացել:

Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի կասկածանքով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Մանվել Գրիգորյանի գործը հնարավոր է երկամսյա ժամկետում ավարտել, Սասուն խաչատրյանը նշեց, որ չի կարծում, որովհետև բավական մեծածավալ գործ է, մեծ ծավալի քննչական գործողություններ կան կատարելու, երկու ամսում չեն հասցնի:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

ԶԼՄ ներկայացուցիչները հարցեր ուղղեցին նաև Մարտի 1-ի գործի հետ կապված: Արդյոք ՀՔԾ-ն ունի բավարար կամք գործը բացահայտելու, և ինչ տեղեկություններ կան գործի առնչությամբ: Հարցին ի պատասխան Սասուն Խաչատրյանը նշեց. «Մարտի 1-ի գործի հետ կապված այն ծավալով, որ այդ տեղեկատվությունը չի վնասի գործի շահերին, անձանց անմեղության կանխավարկածին, կդրվի մեր պաշտոնական կայքում: ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի այդ գործը բացահայտելու, անկախ նրանից, թե ինչ անձանց հետ է կապված: Մենք  որևէ կաշկանդվածություն չունենք»:



Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին