Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հումանիտար օգնությունը և՛ ավելացել է, և՛ նվազել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի ավելացել է այլ երկրներից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: Դեռևս առկա են այս տարվա միայն հունվար–ապրիլ ամիսներին կատարված փոխանցումները, բայց պատկերը շատ հստակ է՝ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է թե՛ օգնության ծավալը և թե արժեքը, այն էլ՝ ավելի քան երկու անգամ:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքի՝ Հայաստանի 2018 թ. հունվար–ապրիլ ամիսների սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարակումից տեղեկանում ենք, որ տարվա առաջին երեք ամիսներին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է ուղարկվել ավելի քան 920 տոննա կամ 15 միլիարդ 269 միլիոն 800 հազար դրամի օգնություն: Մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում մեր երկրին ուղարկված օգնությունը կազմել է 568 տոննա կամ 7 միլիարդ 342 միլիոն 600 հազար դրամ:

Իսկ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել «նվիրաբերությունների» այս կտրուկ ավելացումը: Վիճակագրությունից տեսնում ենք, թե որ ապրանքների ծավալն է աճել: Այսպես, 159 անգամ ավելացել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի, 99–ն անգամ բուսական ծագման և մոտ 28 անգամ կենդանիների և կենդանական ծագման արտադրանքը:

Հումանիտար օգնության չափն ավելացել է նաև Ուկրաինայի՝ այս տարի ուղարկված օգնության հաշվին: Եթե 2017 թ. նույն ժամանակահատվածում այս երկրից դեռ ոչինչ չէր ուղարկվում Հայաստան, ապա արդեն այս տարի օգնության չափը կազմել է 25 հազար 600 ԱՄՆ դոլար: Միաժամանակ ավելացել է Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Հնդկաստանից ու Չինաստանից ուղարկվող օգնությունը: Ամենից շատ իր՝ Հայաստան ուղարկվող օգնության ծավալներն է ավելացրել ԱՄՆ–ն, այն է՝ 9,3 անգամ: Եթե 2017 թ. վերոնշյալ ժամանակահատվածում մայրցամաքից մեզ ուղարկված օգնությունը կազմել էր 1 միլիոն 901 հազար դոլար, ապա արդեն այս տարի՝ 17 միլիոն 677 հազար դոլար: 2,7 անգամ էլ աճել է Հնդկաստանից ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 561 հազարից դառնալով 1 միլիոն 521 հազար դոլար: 

Մի փոքր նվազել է Ճապոնիայից ուղարկվող օգնությունը: Եթե նախորդ տարի այն կազմել է 33 հազար, ապա այս տարի՝ 25 հազար 700 ԱՄՆ դոլար: Նվազել է նաև ԵՄ երկրներից ուղարկվող օգնությունը, այն էլ՝ ավելի քան երկու անգամ: Ըստ 2017 թ. վիճակագրության՝ հունվար–ապրիլ ամիսներին ԵՄ երկրներից Հայաստանին ուղարկվող օգնությունը կազմել էր 3 միլիոն 565 հազար 400 դոլար, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում՝ 1 միլիոն 788 հազար:

Մասնավորապես, կտրուկ նվազել է Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից Հայաստանին ուղարկվող օգնությունը: Այսպես, Գերմանիայից Հայաստանին ուղարկվող օգնությունը 2017 թ. հունվար–ապրիլ ամիսներին կազմել էր 1 միլիոն 626 հազար դոլար, իսկ այս տարի՝ 318 հազար 700, իսկ Բրիտանիայինը 395 հազար 500 դոլարից դարձել է 139 հազար 600: ԵՄ երկրներից օգնության չափերն ավելացրել են միայն Նիդերլանդներն ու Ֆրանսիան: Նիդերլանդները նախորդ տարվա 166 հազարի փոխարեն այս տարի փոխանցել է 193 հազար դոլարի օգնություն, իսկ Ֆրանսիան՝ 309 հազարի փոխարեն 458 հազար դոլար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին