Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները չեն գրանցել աշխատողների մի մասին. ՊԵԿ- ը 3 դեպքով բացահայտել է 76 չգրանցված աշխատող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում: Արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215մ2 մակերեսով սպասարկման տարածք և 8-9 մեքենա, սակայն 2018թ. մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: «Տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր և հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչը նախատեսված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով»,-նշել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 5-րդ բաժնի պետ Գեղամ Սարմազյանը` հավելելով, որ ռիսկերի վերլուծության համակարգով վերհանված տվյալների հավաստիության հաստատումից հետո տնտեսվարողի մոտ իրականացվել է թեմատիկ ստուգում և առաջադրվել տուգանք` 10 մլն 200 հազար դրամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Չգրանցված վարձու աշխատողների առկայության ռիսկը հիմնավորվել է նաև Երևանի Աբովյան 8 հասցեում հանրային սննդի գործունեությամբ զբաղվող «ԷՓՐԻՔՈԹ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի  պարագայում: Ընկերությանը պատկանող «Ոստան» ռեստորանային համալիրում ստուգումների 15-րդ բաժնի իրականացրած ստուգման ժամանակ կազմակերպությունում փաստացի աշխատում էին 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հայտեր ներկայացված էին ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայում էին: Այսպիսով` ընկերությանը լրացուցիչ պետական բյուջե վճարման ենթակա գումար է առաջադրվել 16 միլիոն 800 հազար դրամ»,-հայտնել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 15-րդ բաժնի պետ Ռուբեն Սարգիսյանը:

Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժինը Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել և արձանագրել է 31 չգրանցված վարձու աշխատող: «Դա նախատեսում է տուգանք 18 միլիոն 600 հազար դրամի չափով, իսկ արձանագրված ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը նախատեսում է տուգանք` 150 հազար դրամի չափով: Ընդհանուր տուգանքը կկազմի 18 մլն 750 հազար դրամ»,-տեղեկացրել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժնի պետ Հովհաննես Առաքելյանը:

Ստուգումները դեռ շարունակվում են. վերջնական արդյունքները կամփոփվեն ստուգման ավարտից հետո ստուգման ակտում:

18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը