Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դառը, քաղցր, աղի, թթու... Իրականում կա ևս մեկ համ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Գոյություն ունի չորս համային հատկանիշ, որ մենք զգում ենք՝ դառը, քաղցր, աղի և թթու։

Իրականում, պարզվում է, որ կա նաև հինգերորդ համը. այն կոչվում է ումամի։ Համը օրգանիզմը զգում է լեզվի համապատասխան հատվածներում գտնվող համային ռեցեպտորների միջոցով. պարզվում է՝ կան նաև ումամիի ռեցեպտորներ։

Ումամին միջազգային բառ է։ Ճապոներեն այն նշանակում է «հաճելի համ», իսկ ավելի կոնկրետ այն կարելի է անվանել «բարձրարժեք սպիտակուցային համ»։ Այս համի զգացողությունը առաջացնում են նատրիումի գլյուտամատը և մի շարք ամինաթթուներ։ Այս համը լինում է ջերմամշակված մսում, պարմեզան, ռոքֆոր պանիրներում, լոլիկի, բրոկոլիի, ընկույզի, սնկի, ծովամթերքի մեջ և այլն։ Այս համը կարելի է նկարագրել որպես երկար մնացող, ամբողջ լեզուն ընդգրկող մսային կամ արգանակային համ։ Այն էականորեն ուժեղացնում է սննդամթերքի համային գրավչությունը, ընդգծում և հավասարակշռում նրա համային այլ հատկությունները, ունի թույլ արտահայտված, բայց երկարատև հետհամային էֆեկտ։ Ումամիի համը համատեղելի է ինչպես աղի, այնպես էլ քաղցր, թթու և դառը համերի հետ։ Դեռևս 19–րդ դարում հայտնի խոհարար Օգյուստ Էսկոֆը ՝ «խոհարարների թագավորը», գաղափար չունենալով այս համի մասին, ստեղծեց մի խորտիկ, որը ուներ բոլոր չորս համերը, որոնց ընդգծում և համատեղում էր ումամի համը։ Առաջին անգամ ումամի համը նկարագրել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Իկեդան 1908 թվականին, իսկ նրա աշակերտ Կոդաման հայտնաբերեց այն քիմիական նյութը, որը պատասխանատու է այդ համի համար։ Ումամի պարունակող առաջին սնունդը, որը օգտագործում է մարդը, մայրական կաթն է։ Նրա մեջ պարունակում է այնքան ումամի, ինչքան լինում է արգանակի մեջ։ Երևի այդ պատճառով է, որ այն այդքան հաճելի է մեզ։

Ինձ թվում է, որ ումամի օպտիմալ քանակներով պարունակում է հայկական խորովածը. դժվար է գտնել մի մարդու, ով չսիրի այն, անգամ եթե նա հայ չէ։ Մեր լեզվաբաններին, ովքեր շատ են սիրում օտար բառերին տալ հայկական անուններ, առաջարկում եմ «ումամի համ»–ը հայկական ձևով թարգմանել «խորովածի համ», որովհետև հետագայում կարող ենք պարծենալ, որ այդ համը մենք ենք ստեղծել, քանի որ հիմա պարծենում ենք, որ խորովածը մենք ենք ստեղծել (երևի այլ ազգերը կամ ցեղերը քարե դարում միկրոալիքային վառարան էին օգտագործում միսը խորովելու համար)։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով