Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ-ը Երևանում կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների  շշալցմամբ և իրացմամբ: 

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիվ:

Ստացված օպերատիվ տվյալները իրացնելու և խախտումները բացահայտելու նպատակով ՕՀՎ աշխատակիցների կողմից Ս. Դանիելյանին տրվել է այդ ապրանքների մատակարարման նախնական պատվեր: Հետագայում՝ հենց մատակարարման պահին էլ հայտնաբերվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարաններից մեկի թողարկած ապրանքանիշերի կեղծված՝  շշալցված, արտաքնապես կոնյակի նմանվող անհայտ ծագման ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակ: Դրանց ձեռքբերման աղբյուրները և մասնակից անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 16Ա հասցեում գտնվող վաճառասրահում ևս հայտնաբերվել են հանրահայտ տարբեր ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակներ, ինչպես նաև դրանց պատրաստման համար անհրաժեշտ հումք, նյութեր, այլ պարագաներ: Պարզվել է նաև, որ նշված հասցեում, բացի անհատ ձեռնարկատեր հանդիսացող Սերգեյ Դանիելյանից, նույնանման գործունեություն են իրականացնում նաև անհատ ձեռնարկատերեր Գոհար և Սիրուն Մուրադյանները: Նրանք խոստովանել և բացատրություն են տվել, որ նախապես տեղյակ են եղել արտադրանքի կեղծ լինելու մասին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցվել նմուշներ` փորձաքննության ուղարկելու նպատակով: Պարզվել է, որ օրինախախտ անհատ ձեռնարկատերերի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ (կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը),  209-րդ (ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը)  հոդվածների հատկանիշներ:

Հետաքննությունը շարունակվում է:

 

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով