Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կկու. ո՛չ բույն ունի, ո՛չ էլ ձագ է պահում, որ մի երկուսն էլ աղվեսին տա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Կկուն շատ հոգատար մայրիկ է իր ճուտիկների համար:

Սա դեռ մանկուց գիտենք, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բանաստեղծությունից։

«Լինում է մի սար,

Էն սարում՝ մի ծառ,

Էն ծառում՝ փչակ,

Փչակում՝ մի բույն,

Բնում՝ երեք ձագ,

Ու վրեն կկուն»:

Իրականում կկուն ո՛չ բույն է ունենում, ո՛չ էլ ձագեր պահում, էլ ուր մնաց, թե մի երկուսն էլ աղվեսին տա։ Կկուն համարվում է «պարազիտ» թռչուն, քանի որ նա ձու  է դնում ուրիշ թռչնի բնում։

Ուրիշի բնում ձու տեղադրելու «օպերացիան» անպատասխանատու կկու մայրիկը իրականացնում է 8 վայրկյանում։ Իհարկե, սրան նախորդում են ամիսներ տևող «օպերատիվ– հետախուզական» աշխատանքները, սկզբից գտնում է բույն կառուցող փոխնակ ընտանիքը (այնպիսի թռչնի, որի ձուն նման է իր ձվին), հետևում է բնի շինարարության ընթացքին, հաշվարկում  է նրանց ձվադրման ժամանակը և հետո, երբ արդեն ձվադրել են և մի քանի վայրկյանով հեռացել բնից, ինքն է բնում տեղադրում մեկ ձու՝ հեռատեսորեն ցած գցելով, կամ կուլ տալով փոխնակ մոր մեկ ձուն։ Իսկ հետո նա «ազատ է, ինչպես թռչունը», և գործի է անցնում նրա ձագուկը։ Հաշվարկները այնպես են լինում, որ կկվի ձագը առաջինն է ձվից դուրս գալիս և հետևաբար ավելի ուժեղ է լինում մնացած ձագերից։ Խորթ ծնողների բերած թանկարժեք կերակուրը ամբողջությամբ միայնակ կլանելու համար (կկվի ձագը սովորաբար մի քանի անգամ մեծ է լինում խորթ ծնողներից) այդ ձագուկը ժամանակի ընթացքում աննկատ և աստիճանաբար մնացած ձագերին դուրս է նետում բնից և մնում է բնի միակ ժառանգորդը։

Սակայն երբեմն լինում է այնպես, որ իրոք գալիս է «չարի վերջը»։ Դեռևս ձվադրման ժամանակ «փոխնակ ծնողները» հասկանում են, որ դարձել են կկվի զոհը և ստիպված լքում են իրենց պատրաստած բույնը՝ նախօրոք ոչնչացնելով բոլոր ձվերը, որից միայն մեկն է կկվինը։

Կկվի ձագի ֆենոմենը արձանագրվում է նաև քաղաքական դաշտում։ Օրինակ, մի «ձագ» մտնում է մի կուսակցության բույնը և աստիճանաբար, քայլ առ քայլ բնից դուրս նետում մնացածին։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել