Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խեցգետին-պայտ. նա փրկում է մարդկային կյանքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Ամենաշատ մարդկային կյանքեր փրկող կենդանիներն են կա՛մ շունը, կա՛մ ձին, կա՛մ էլ անգամ փոստային աղավնին։

Իրականում ամենաշատ մարդկային կյանքեր փրկում է քիչ հայտնի մի արարած, որը միաժամանակ հանդիսանում է նաև մեր մոլորակի ամենահին բնակիչներից մեկը՝ խեցգետին–պայտը (Limulus polyphemus)։

Խեցգետին–պայտը ապրում է օվկիանոսների ծանծաղուտներում, ունի մինչև 60 սմ երկարություն, պայտի նմանվող պատյան և սրածայր պոչ (այդտեղից էլ նրանց դասում են սրապոչների դասում)։ Սրանք ըստ էության խեցգետիններ էլ չեն, քանի որ գենետիկորեն ավելի շատ մոտ են սարդերին, տզերին և կարիճներին։ Կենդանի օրգանիզմների այս խումբն առաջացել է դեռևս օրդովիկի շրջանում՝ դինոզավրերից 200 միլիոն տարի առաջ։ Խեցգետին–պայտը կարծես թե այլ մոլորակից եկած արարած լինի։ Նրանք կարող են դիմանալ էքստրեմալ սառը և ցուրտ եղանակներին, մեկ տարի չսնվել, ապրել խիստ կեղտոտ միջավայրում։

Խեցգետին–պայտի արյունը, որը կոչվում է հեմոլիմֆա, երկնագույն է, քանի որ չի պարունակում հեմոգլոբին (թթվածին տեղափոխող տարրը երկաթն է), այլ պարունակում է հեմոցիանին (երկաթի փոխարեն՝ պղինձ)։ Հեմոլիմֆան (կոչվում է «լիմուլուս– ամեբոցիտ–լիզատ» կամ «ԼԱԼ») անփոխարինելի է վակցինաների, դեղերի և բժշկական սարքերի թեսթավորման համար։ Այս կենդանին չունի իմուն համակարգ և չի կարող արտադրել հակամարմիններ, փոխարենը նրա հեմոլիմֆան ունի այն հատկությունը, որ եթե որևէ վիրուս կամ բակտերիա ընկնում է օրգանիզմ, այն արգելափակվում է սպիտակուցների մակարդուկով։ Հենց այս պրոցեսն էլ օգտագործվում է թեսթավորման ընթացքում և այդ միջոցով փրկվում են բազմաթիվ մարդկային կյանքեր։

Խեցգետին–պայտի հեմոլիմֆան ստանալու համար նրանց չեն սպանում, տարեկան մեկ անգամ հավաքում են ձեռքերով, տեղափոխում լաբորատորիա և հեմոլիմֆայի 30 տոկոսը քաշում. դրանից կենդանին չի վնասվում։ Հեմոլիմֆայի մեկ լիտրի արժեքը 15000 դոլար է։ Ասիական որոշ երկրներում խեցգետին–պայտի միսը ուտում են, իսկ Ամերիկայի հնդիկները նրանց պատյանը օգտագործում էին որպես շերեփ։

Դե, կյանքում էլ քիչ չեն նրանք, որոնց կարելի է հանգիստ համարել խեցգետին–պայտ։ Առաջին հերթին նրանց արյունը սկսում է երկնագույն դառնալ (հնում համարում էին, որ թագավորների արյունը երկնագույն է), նրանք փակվում են իրենց «պատյաններում», հարստությունն ակնառու է, իսկ ըստ եկամուտների հայտարարագրերի՝ պարզվում է, որ նրանք մեկ տարի է՝ ոչինչ չեն կերել։ Միայն մի տարբերություն. հազիվ թե նմանների հեմոլիմֆան այդքան թանկ արժենա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը